Պատերազմ Ուկրաինայում. ԵԽ Կոնգրեսը հռչակագիր է ընդունել

Պատերազմ Ուկրաինայում. ԵԽ Կոնգրեսը հռչակագիր է ընդունել

23.03.2023

Մարտի 21-23-ը Ստրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 44-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկամյա տարելիցին նվիրված հռչակագիր: Այն ներկայացրել է Կոնգրեսի նախագահ և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մասին զեկուցող Լինդերտ Վերբիկը։

ԵԽ Կոնգրեսի նստաշրջանին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ, ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի գլխավորությամբ։

Լինդերտ Վերբիկը հայտարարել է՝ Կոնգրեսի հռչակագիրն այս դաժան պատերազմի դատապարտման հստակ ուղերձ է և Կոնգրեսի անսասան համերաշխության վճռական վերահաստատում Ուկրաինայի, նրա ժողովրդի և համայնքների նկատմամբ. «Մենք պետք է շարունակենք ցույց տալ մեր ուկրաինացի ընկերներին, գործընկերներին և ընտրված առաջնորդներին, որոնք պայքարում են իրենց կյանքի, իրենց քաղաքացիների, իրենց քաղաքների և ապագայի համար, որ նրանք մոռացված չեն: Մենք՝ մեր ուժերի սահմաններում հիմա և ապագայում կանենք ամեն ինչ նրանց աջակցելու նրանց»: Նախագահ Վերբիկը նաև շեշտել է, որ հռչակագիրը վերահաստատում է Կոնգրեսի վճռական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, քաղաքական անկախությանը և տարածքային ամբողջականությանը նրա՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Բանավեճին նախորդել է Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցի տեսաուղերձը։

Նշենք, որ Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում նաև ներառված են թեմատիկ բանավեճեր «Շրջակա միջավայրի պաշտպանության տարածաշրջանային ռազմավարություններ», «Քաղաքների և շրջանների դիմակայունությունը բազմաթիվ ճգնաժամերի պայմաններում», «Ամուր ժողովրդավարություններ տեղական մակարդակում երիտասարդների ներգրավման միջոցով» և «Ուղիղ ընտրություն» թեմաներով բանավեճեր։ Նաև կկազմակերպվի քննարկում «Արդյոք տեղական շահերը բավականաչափ ներկայացվա՞ծ են խորհրդարանների երկրորդ պալատի միջոցով» թեմայով։

Օրակարգ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...