ԵԽ Կոնգրեսը գնահատում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների կիրառումն անդամ երկրներում

ԵԽ Կոնգրեսը գնահատում է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների կիրառումն անդամ երկրներում

11.10.2021

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունն անցկացրել է հեռավար հանդիպում Լյուքսեմբուրգի տեղական  և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներ հետ՝ գնահատելու՝ ինչպես է իրականացվում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի դրույթների կիրառումը: 

Լյուքսեմբուրգին վերաբերող մոնիտորինգային զեկույցը Կոնգրեսն ընդունել է 2015 թվականին:

Հեռավար հանդիպումներ են տեղի ունեցել Լյուքսեմբուրգի ներքին գործերի նախարարի, Պատգամավորների պալատի նախագահի, ՍԴ նախագահի, Լյուքսեմբուրգի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

ԵԽ կոնգրեսի զեկուցողները հեռավար հանդիպումներ են ունեցել նաև Կոնգրեսում Լյուքսեմբուրգի ազգային պատվիրակության անդամների, Լյուքսեմբուրգի քաղաքների և համայնքների միության անդամների (SYVICOL) հետ:

Հայաստանը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան վավերացրել է 2002 թվականին: Խարտիան վավերացնող երկրները ստանձնում են հանձնառություն իրագործել փաստաթղթի դրույթները: Խարտիան պահանջում է նվազագույն իրավունքների կիրառում, որոնք կազմում են Եվրոպայում տեղական ինքնակառավարման էական հիմքը: Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը վստահեցնում է, որ այս սկզբունքները հարգվում են բոլոր անդամ երկրներում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...