Ինչպե՞ս առավելագույնի հասցնել արհեստական բանականության օգուտները համայնքների համար․ ԵԽ Կոնգրեսի Կառավարման հանձնաժողովի նիստում
07.06.2023
Նիդերլանդներում ՝ Գենդերլանդում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Կառավարման հանձնաժողովի նիստի ընթացքում հաստատվել են «Եվրոպայում երկրորդ խորհրդարանական պալատների դերը մարզերի և տեղական իշխանությունների ներկայացուցչության բարձրացման գործում» տեղեկատվական զեկույցի նախագիծը, ինչպես նաև «Եվրոպական քաղաքային խարտիա III» (2023). քաղաքային ապրելակերպը՝ փոխակերպումների դարաշրջանում» զեկույցի նախագիծը։
Այս զեկույցները կներառվեն ԵԽ Կոնգրեսի՝ հոկտեմբերին կայանալիք նստաշրջանի ընթացքում։
Հանձնաժողովի նիստի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են շրջանառու տնտեսությունը, փոքր քաղաքների և համայնքների գոյատևումը, կոռուպցիայի կանխարգելումը, ներառականությունը։ Նաև քննարկվել է ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարի մոդուլի հարցը։
Հանձնաժողովի նիստից հետո անցկացվել է «Կառավարման զրույցներ» համաժողովը՝ նվիրված համայնքների թվային հզորացմանը։ Նիդերլանդների թվայնացման հարցերի նախարար Ալեքսանդրա վան Հաֆֆելենը ընդգծել է, որ Նիդերլանդների կառավարության՝ թվայնացման օրակարգը մարդակենտրոն է․ «Յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել թվային կյանքին, յուրքանչյուր ոք կարող է վստահել թվային աշխարհին, ամեն ոք ունի վերահսկողություն իր թվային կյանքի նկատմամբ։ Մենք աշխատում ենք հանուն արժեքների և թափանցիկ բոլորի համար»։ Համաժողովի ավարտին մշակվել են առաջարկություններ, թե ինչպես խթանել թվային ընդգրկվածությունը, առավելագույնի հասցնել արհեստական բանականության օգուտները եվրոպական համայնքների և ռեգիոնների համար։
ԵԽ Կոնգրեսի նախագահ Լինդերտ Վերբիկն էլ ընդգծել է, որ թվային և արհեստական բանականության գործիքները ստեղծվել են ոչ թե մեզ փոխարինելու, այլ հզորացնելու համար․ «Մարդու իրավունքները, ժողովրդավարությւոնը, օրենքի գերակայությունը կայուն զարգացման նպատակները պետք է լինեն թվային փոխակերպման հիմքում»։
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ