ԵԽ Կոնգրեսի նախագահն ընդգծել է հատկապես լարված իրավիճակներում տեղական իշխանությունների կարևոր դերակատարությունը

ԵԽ Կոնգրեսի նախագահն ընդգծել է հատկապես լարված իրավիճակներում տեղական իշխանությունների կարևոր դերակատարությունը

23.03.2022

Ստրասբուրգում մարտի 22-24-ն անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 42-րդ նստաշրջանի ժամանակ իր ելույթում ԵԽ Կոնգրեսի  նախագահ Լինդերտ Վերբիկը հայտարարել է՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ուղղված ագրեսիան ցույց տվեց, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում մենք միասնական ենք:

Կոնգրեսի նախագահը կարևորել է հատկապես լարված իրավիճակներում տեղական իշխանությունների դերակատարությունը, որոնք առաջնագծում են: Նա նշել է, որ կայուն հասարակության կառուցումը սկսվում է տեղական մակարդակից՝ քաղաքներից ու ռեգիոններից:

Լինդերտ Վերբիկը հույս է հայտնել, որ Ռուսաստանը վերջ կդնի այս ամենին և նոր երկաթե վարագույր չի բացի Եվրոպայի հետ:

ԵԽ Կոնգրեսի նախագահը նկատել է՝ Ուկրաինայի դեմ պատերազմն ընդգծել է ուժեղ տեղական իշխանություններ ունենալու կարևորությունը ու դատապարտել է Ուկրաինայի տեղական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ կատարվողը. «Ես խստորեն դատապարտում եմ Զապորոժիեի շրջանի Մելիտոպոլիի և Դնեպրուդնիի քաղաքապետերի առևանգումը և ճնշումը օկուպացված տարածքներում տեղական ընտրված ներկայացուցիչների վրա և կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել նրանց: Ես հարգանքի տուրք եմ մատուցում տեղական ղեկավարներին իրենց քաղաքների, ավանների և գյուղերի քաղաքացիների ամենօրյա մարտահրավերներին դիմակայելու գործում նրանց առանցքային դերի համար: Ես կոչ եմ անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...