ԵԽ Կոնգրեսը կիրականացնի ՀՀ-ում դեկտեմբերի 5-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների գնահատման առաքելություն՝ հեռավար եղանակով

ԵԽ Կոնգրեսը կիրականացնի ՀՀ-ում դեկտեմբերի 5-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների գնահատման առաքելություն՝ հեռավար եղանակով

02.12.2021

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես)  պատվիրակությունը՝ զեկուցող և Վենետիկի հանձնաժողովի Ժողովրդավարական ընտրությունների խորհրդի գծով Կոնգրեսի ներկայացուցիչ Ստյուարտ Դիքսոնի (Միացյալ Թագավորություն, ILDG) գլխավորությամբ դեկտեմբերի 2-3-ին կիրականացնի Հայաստանում դեկտեմբերի 5-ին նախատեսված Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների գնահատման առաքելություն:

Մինչև ընտրությունների օրը կկազմակերպվեն առցանց ճեպազրույցներ ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի հետ:

Նաև նախատեսված են տեսահանդիպումներ ԵԽ Կոնգրեսում հայկական պատվիրակության անդամների, տեղական և միջազգային ՀԿ-ների, ՏԻՄ ընտրություններին մասնակցող տարբեր քաղաքական ուժերի թեկնածուների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ընտրությունների հաջորդ օրը առցանց համակարգով կկազմակերպվի ճեպազրույց ՏԻՄ ընտրությունների դիտորդների հետ:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...