Տեղի է ունեցել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և Հայաստանի համայնքների միության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրման արարողությունը
19.03.2021
Մարտի 19-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի, ծրագրի գործընկերի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և Հայաստանի համայնքների միության միջև դրամաշնորհային ծրագրի պայմանագրի ստորագրման արարողությունը։
Հայաստանի համայնքների միության կողմից մշակված «Դիլիջանում խոցելի խմբերի ներկայացուցիչներին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագրի գործընկերներն են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հ/կ-ն, «Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան», «Միջմշակութային հետազոտությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» հ/կ-ն, «ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոն»-ը:
Մարտի 19-ին տեղի է ունեցել ծրագի պաշտոնական մեկնարկի արարողությունը: Ծրագրի շրջանակներում խոցելի՝ մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց համար Դիլիջանում կստեղծվի սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոն։
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան կարևորել է սոցիալական ձեռնարկությունների մասնակցությունը կայուն ապագա ստեղծելու գործում՝ դրանք բնորոշելով որպես քաղաքացիների բարեկեցությունը խթանող հիմնական կազմակերպություններ: Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը մասնավորապես նշել է. «Զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող Դիլիջանում ստեղծվելիք Լանդրոմատ ՍՁ սրճարանը նպատակ ունի կայուն զբաղվածության հնարավորություններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս եզակի կենտրոնը կծառայի և՛ որպես սոցիալական ձեռնարկատիրության օրինակ, և՛ որպես գիտելիքների փոխանակման ու վերապատրաստման կենտրոն: Արդյունքում ծրագիրը կունենա տարեկան ավելի քան 360 շահառու»:
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը վստահություն է հայտնել, որ նախաձեռնությունը հաջողություն կունենա, քանի որ ծրագրում ընդգրկված են ոլորտի ամենափորձառուները։ Միության նախագահը մասնավորապես նշել է. «Ծրագիրը հավակնում է դառնալ մոդելային. Տավուշում, Դիլիջանում գործելու դեպքում պետական, տեղական և մասնագիտական մարմինների միջև համագործակցությունը կարող է դառնալ մուլտիպլիկատիվ և տարածվել այլ շրջաններում»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը հույս է հայտնել, որ Դիլիջանում hիմնվելիք կենտրոնը կնպաստի աշխատաշուկայում անմրցունակ անձանց հետ տարվող հետևողական աշխատանքների իրականացմանը՝ մասնագիտական հմտությունների ձեռքբերման և կայուն աշխատանք գտնելու նոր հնարավորությունների ստեղծման միջոցով:
Կողմերը հույս են հայտնել, որ Հայաստանի համայնքների միության կողմից մշակված «Դիլիջանում խոցելի խմբերի ներկայացուցիչներին աջակցելու համար սոցիալական ձեռնարկատիրության և մասնագիտական ուսուցման կենտրոնի ստեղծում» ծրագիրը արդյունավետ քայլ կլինի Հայաստանի կայուն համայնքային զարգացման համար։
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ