Ինչպե՞ս ավելի արդյունավետ դարձնել ՀԿ-ների և տեղական իշխանությունների համագործակցությունը

Ինչպե՞ս ավելի արդյունավետ դարձնել ՀԿ-ների և տեղական իշխանությունների համագործակցությունը

24.08.2018

Ինչպե՞ս ավելի արդյունավետ դարձնել ՀԿ-ների և տեղական իշխանությունների համագործակցությունը, ինչպե՞ս համայնքներին օժտել ավելի ուժեղ լիազորություններով, ինչպե՞ս փոխել համայնքի ղեկավարների վարքագիծը: Այսպիսի հարցեր քննարկվեցին Գյումրու տեխնոլոգիական պարկում տեղի ունեցած ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկման ընթացքում:

Օգոստոսի 24-ին «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ՏԻՄ-ՔՀԿ սեմինար քննարկում՝ «Տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համագործակցության, տեղական ինքնակառավարմանը ՔՀԿ-ների մասնակցության նոր հնարավորությունները ՀՀ-ում տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման բարեփոխումների համատեքստում» թեմայով։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի (ղեկավար կազմակերպություն), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Հայաստանի համայնքների միություն (ՀՀՄ) ԻԱՄ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Փոքր և միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրալ Յուրըփ» չեխական ՀԿ-ի համատեղ կոնսորցիումով:

Քննարկման ընթացքում Հայաստանի համայնքների միությանախագահ Էմին Երիցյանը մտահոգություն հայտնեց, որ այժմ մասնակցային ինքնակառավարում չունենք. «Ֆորմալ իմաստով ապակենտրոնացված համակարգ ենք ձևավորել, բայց ռեալ ապակենտրոնացում չունենք, քանի որ հանրային ռեսուրսների 90 տոկոսից ավելին գնում է կենտրոնական իշխանության ձեռքը»:

ՀՀՄ նախագահը կարևորց, որ ՀԿ-ներն ու տեղական իշխանությոնները սերտորեն համագործակցեն, քանի որ ունեն միմյանց կարիքը. «Շիրակի մարզը հարուստ է ՀԿ-ներով, նաև ծրագրերի իրականացման պրակտիկան է ձեզ մոտ շատ, ուստի ճիշտ կլինի հասկանալ, թե որոնք են այն ուղությունները, որոնցով կարող են ՀԿ-ները լիազորություններ ստանձնել տեղական իշխանությունների հետ կապված: Համայնքներն այսօր առանձին լիազորություններ կարող են սկսել պատվիրակել ՀԿ-ներին, և ուժեղ լիազորություններով սկսեն միասին աշխատել»:

Էմին Երիցյանը վստահեցրեց՝ համայնքը կայացած ՀԿ-ի կարիք ունի և որոշ դեպքերում իր բյուջեից գումար պետք է դնի, դրամաշնորհներ հատկացնի ՀԿ-ներին:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև մարզպետների լիազորությունների խնդրին: Էմին Երիցյանը վստահեցրեց. «Սահմանադրությամբ մենք հստակ ամրագրել ենք մարզպետարանների դերը: Այսօր մարզպետարանները միայն տարածքային կառավարման ոլորտում իրավասություն ունեն: Առաջին նախագահի հրամանագրերն էին գործում մարզերում պետական կառավարման մասին, նոր նախագահի պաշտոնի ստանձնումից հետո այդ հրամանագրերը չեն գործում, ուստի այդ օրվանից մինչև այսօր մարզպետների գործունեությունն ինչ-որ առումով իրավական դաշտից դուրս է»: Ըստ ՀՀՄ նախագահի՝ խնդիրը նաև նա է, որ մեր պետական մարմիններն այսպես կոչված ուշադրությունից դուրս էին թողել այն հարցը, որ Սահմանադրության փոփոխությունից հետո այդ օրենսդրական փոփոխությունները ևս  պիտի արվեին:

Էմին Երիցյանի դիտարկմամբ՝ նոր մարզպետները շատ դեպքերում չգիտեն՝ իրենց գործելակերպը որն է. չկա մի օրենք, որ կարդան ու տեսնեն, թե իրենց լիազորությունը որն է, ուստի ինչ նախկինում տեսել են, որ մարզպետն անում էր, շատ դեպքերում այդ նույն իներցիայով և ապարատի մոտեցումներով շարունակում են աշխատել հին մոդելով:

Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանն այս կապակցությամբ հավաստիարեց. «Վստահեցնում եմ՝ նախկին ապարատի գործելաոճով այս պահին մարզպետարանը չի գործում: Եթե օրենք է, նախկինի ոճով չենք գործում, այլ օրենքն ենք պահում: Առհասարակ, թե ինչ կարող ենք անել, ինչը ոչ, դա կա, ես դա հստակ գիտեմ: Այլ բան է, որ փոփոխության ենթակա օրենքներ կան»:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ավագանիների գործունեությանը, առաջարկ եղավ ՀԿ-ներին դարձնել տեղական ինքնակառավարման մաս, կարևորվեց նաև այն, որ համայնքը դիմի ՀԿ-ների փորձագիտական օգնությանը:

Քննարկման մասնակիցները մտահոգություն հայտնեցին, որ ավագանիների օրակարգերն են խնդրահարույց, մինչդեռ ավագանին կարող է լայն քննարկումներ անել նույնիսկ քաղաքականության մասին:

Խնդրահարույց է նաև այն, որ համայնքներին վերջին տասը տարիների ընթացքում նոր լիազորություններ չեն տրվել: Էմին Երիցյանն այս առիթով փաստեց. «Վերջին տասը տարիներին օրենսդրական շատ փոփոխություններ են արվել, բայց բոլորը խմբագրական: Որևէ նոր լիազորություններ կամ ֆինանսներ տեղական իշխանությունները չեն ստացել»:

Գյումրու «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական եւ խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի նախագահ Ղարիբ Հարությունյանն էլ նշեց. «Այն, որ տեղական ինքնակառավարման համակարգը կայացած չէ, դրա խորքային պատճառը պետք է փնտրել ընտրական համակարգի մեջ»:

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ 24 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ. հայտնի են արդյունքները
ՀՀ 24 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ. հայտնի են արդյունքները

11:07

18 02 2019

Փետրվարի 17-ին ՀՀ 24 համայնքներում մեկնարկեցին ՏԻՄ ընտրություններ: 14 համայնքում ընտրությունները...

ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների ներկայացուցիչները քննարկեցին մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները
ՏԻՄ-երի, ՔՀԿ-ների ներկայացուցիչները քննարկեցին մաստեր պլանների մշակման անհրաժեշտությունը և արդյունավետության գնահատման մոտեցումները

00:10

12 02 2019

Փետրվարի 11-ին`Դիլիջանում տեղի ունեցավ «Համայնքների զարգացման հեռանկարային մաստեր պլանների...

Equator Prize 2019. թեկնածությունների առաջադրման հայտամրցույթ
Equator Prize 2019. թեկնածությունների առաջադրման հայտամրցույթ

13:48

07 02 2019

Կլիմայի և կայուն զարգացման տեղական լուծումների համաշխարհային որոնում Equator Initiative-ը...

ՏԻՄ ընտրություններ՝ փետրվարի 17-ին՝ ՀՀ 9 մարզերի 24 համայնքներում
ՏԻՄ ընտրություններ՝ փետրվարի 17-ին՝ ՀՀ 9 մարզերի 24 համայնքներում

11:12

05 02 2019

Փետրվարի 17-ին ՀՀ 9 մարզերի 24 համայնքներում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ)...

«Ներհամայնքային ճանապարհների սպասարկման խնդիրները» թեմայով կլոր սեղան- հանդիպում` Գյումրիում
«Ներհամայնքային ճանապարհների սպասարկման խնդիրները» թեմայով կլոր սեղան- հանդիպում` Գյումրիում

15:18

30 01 2019

Հունվարի 29-ին Գյումրիում տեղի ունեցավ «Ներհամայնքային ճանապարհների սպասարկման...

Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի պատվիրակության այցը Հայաստանի համայնքների միություն
Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի պատվիրակության այցը Հայաստանի համայնքների միություն

19:08

28 01 2019

Հունվարի 28-ին Հայաստանի համայանքների միություն այցելեց Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի...