Համայնքների ներկայացուցիչներին պարզաբանվեցին կլիմայի փոփոխության ռիսկի և խոցելիության գնահատման վերաբերյալ հարցաշարի պատրաստման նրբությունները

Համայնքների ներկայացուցիչներին պարզաբանվեցին կլիմայի փոփոխության ռիսկի և խոցելիության գնահատման վերաբերյալ հարցաշարի պատրաստման նրբությունները

16.11.2018

«Քաղաքապետերի դաշնագիր`Արևելք» նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 16-ին Հայաստանի համայնքների միությունում  Տաշիր, Գավառ, Ալավերդի համայնքների ներկայացուցիչներին պարզաբանվեցին կլիմայի փոփոխության ռիսկի և խոցելիության գնահատման վերաբերյալ հարցաշարի պատրաստման նրբությունները:

Հարցաշարի նպատակն է աջակցել Քաղաքապետերի դաշնագիր՝ հանուն կլիմայի և էներգիայի ստորագրող համայնքներին՝ իրենց տարածքներում կլիմայի փոփոխության ռիսկերի և խոցելիության գնահատման հարցում, որը հիմք կստեղծի տեղական իշխանությունների կողմից հարմարվողականության միջոցառումների հետագա մշակման և իրականացման համար:

Համայնքների կայքերում կտեղադրվեն և կլրացվեն համապատասխան ձևաթղթեր: Նշենք, որ առաջին փուլում նմանատիպ քննարկումներ են եղել շուրջ 10 համայնքների հետ:

Քաղաքապետերի դաշնագիրը (CoM) Եվրոպական հանձնաժողովի կողմից մեկնարկած ԵՄ առաջին և ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որն ուղղակիորեն թիրախավորում է տեղական իշխանություններին և դրանց քաղաքացիներին՝ համաշխարհային կլիմայական փոփոխության դեմ պայքարի ղեկավարումը ստանձնելու հարցում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սպառնալիքներն ու հարձակումները տեղական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ ավելի ու ավելի հաճախակի են դառնում
Սպառնալիքներն ու հարձակումները տեղական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ ավելի ու ավելի հաճախակի են դառնում

13:52

05 04 2019

Սպառնալիքներն ու հարձակումները տեղական իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ ավելի ու...

 Կոնգրեսը պահանջում է պատշաճ փոխհատուցում տեղական եւ տարածքային ընտրված ներկայացուցիչների համար
Կոնգրեսը պահանջում է պատշաճ փոխհատուցում տեղական եւ տարածքային ընտրված ներկայացուցիչների համար

11:24

04 04 2019

Ապրիլի 3-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը 36-րդ նստաշրջանի...

Եվրոպայի խորհրդի ապագան. ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության վերականգումը՝ տեղական մակարդակում
Եվրոպայի խորհրդի ապագան. ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության վերականգումը՝ տեղական մակարդակում

13:35

03 04 2019

«Ներկայիս ժողովրդավարական ճգնաժամի իրավիճակում մեր կարծիքով՝ տեղական հաստատություններն...

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 36-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 36-րդ նստաշրջանը

10:44

03 04 2019

Ապրիլի 2-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների...

CORLEAP բյուրոյի 14-րդ նիստը ու «Տեղական իշխանություններ և քաղհասարակության կազմակերպություններ» միջազգային համաժողով՝ Երևանում
CORLEAP բյուրոյի 14-րդ նիստը ու «Տեղական իշխանություններ և քաղհասարակության կազմակերպություններ» միջազգային համաժողով՝ Երևանում

11:17

29 03 2019

Մարտի 28-ին անցկացվեց «Տեղական իշխանություններ և  քաղաքացիական հասարակության...

Ռեգիոնների եվրոպական ակադեմիայի պատվավոր անդամ Հենրի Մալոսը՝ Հայաստանի համայնքների միությունում
Ռեգիոնների եվրոպական ակադեմիայի պատվավոր անդամ Հենրի Մալոսը՝ Հայաստանի համայնքների միությունում

15:09

20 03 2019

Մարտի 14-ին Հայաստանի համայնքների միությունում հյուրընկալվեց Ռեգիոնների եվրոպական ակադեմիայի...