Տեղական ինքնակառավարմանը նվիրված քննարկում՝ ՀՀ ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հրավերով

Տեղական ինքնակառավարմանը նվիրված քննարկում՝ ՀՀ ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հրավերով

26.02.2019

Փետրվարի 26-ին Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ՀՀ ԱԺ-ում մասնակցեց ՀՀ ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած քննարկմանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ աշխատող, դրանց զարգացման հարցերով զբաղվող մի շարք հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների հետ հանդիպման նպատակն էր ծանոթանալու նրանց աշխատանքներին, գործունեության ուղղություններին, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները:

Հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը կարեւորեց հրավիրված կազմակերպությունների եւ փորձագետների հետ համագործակցությունը՝ նշելով, որ նրանց առաջարկներն առանձնապես կարեւոր կարող են լինել օրենսդրական նախաձեռնություններ մշակելիս՝ հաշվի առնելով տեղեկացվածությունը համայնքային խնդիրներից:

Հյուրերը խոսեցին իրենց գործունեության ուղղություններից, ներկայացրին առաջարկներ, որոնց նպատակը համայնքների հետագա զարգացումն է եւ բնակչության կյանքի որակի բարելավումը: Առաջարկներ հնչեցին համայնքների խոշորացման, հողային ռեսուրսների կառավարման, նախադպրոցական հաստատությունների կառուցման, ավագանու ինստիտուտի հզորացման, համայնքի կառավարման գործում կանանց մասնակցությանը եւ այլն: Առաջարկվեց վերանայել ոլորտը կանոնակարգող որոշ օրենքներ և առավել բազմակողմանի դիտարկել համայնքների խոշորացման գործընթացը:

Հետագայում կլինեն թեմատիկ քննարկումներ, անհրաժեշտության դեպքում կձեւավորվեն աշխատանքային խմբեր:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Խորհրդի նիստը
Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության Խորհրդի նիստը

13:14

15 01 2020

Հունվարի 11-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության հանրապետական խորհրդի նիստը:

«Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը և հարմարվողականության գործողությունները․Գավառի օրինակը» աշխատանքային քննարկում
«Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը և հարմարվողականության գործողությունները․Գավառի օրինակը» աշխատանքային քննարկում

12:17

16 12 2019

Դեկտեմբերի 3-ին Գավառում տեղի ունեցավ «Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիությունը և...

Տեղի ունեցավ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը
Տեղի ունեցավ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը

12:43

10 12 2019

Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի...

Էներգաարդյունավետության լայնածավալ միջոցառումներ՝ Սպիտակում և Վայքում. ՎԱԷՀՔ ծրագրի ամփոփում
Էներգաարդյունավետության լայնածավալ միջոցառումներ՝ Սպիտակում և Վայքում. ՎԱԷՀՔ ծրագրի ամփոփում

17:50

30 11 2019

Էներգաարդյունավետությանն ուղղված շինաշխատանքներ Սպիտակի 33 և Վայքի 12 բազմաբնակարան շենքերում,...

Կայացավ Հայաստանի համայնքների միության Վարչության նիստը
Կայացավ Հայաստանի համայնքների միության Վարչության նիստը

17:14

22 11 2019

Նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը: Նիստի ընթացքում...

Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները՝ Հայաստանի համայնքների միությունում
Ուկրաինայի Գերագույն ռադայի ներկայացուցիչները՝ Հայաստանի համայնքների միությունում

15:26

20 11 2019

Նոյեմբերի 20-ին Հայաստանի համայնքների միություն այցելեց Ուկրաինայի Գերագույն ռադայի պետական...