«Համայնքների ֆինանսավորումը շարունակում է մեծապես կախված մնալ կառավարության տրանսֆերտներից և դրամաշնորհներից». ԵԽ Կոնգրեսի մտահոգություն
28.10.2021
Ստրասբուրգում հոկտեմբերի 26-28-ն անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) 41-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է Կիպրոսի մասին զեկույց: Կոնգրեսն ամրագրել է, որ Կիպրոսի վերաբերյալ նախորդ մոնիտորինգային զեկույցում (2016թ.) ամրագրված բացթողումները չեն վերացվել են:
Մասնավորապես տեղական ինքնակառավարման սկզբունքները շարունակում են մնալ չպահպանված ոչ երկրի Սահմանադրության, ոչ էլ կիրառվող օրենքներում:
Զեկույցում ամրագրված է՝ Կիպրոսը շարունակում է մնալ «շատ կենտրոնացած երկիր»:
Կիպրոսում ԵԽ Կոնգրեսի կողմից կատարված մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ տեղական իշխանությունների իրավունքները շարունակում են մնալ սահմանափակ՝ ի հակադրություն եվրոպական ստանդարտների:
Զեկույցում ամրագրված է, որ համայնքների ֆինանսավորումը շարունակում է մեծապես կախված մնալ կառավարության տրանսֆերտներից և դրամաշնորհներից:
Զեկույցում ամրագրված է՝ չեն պահպանվել տեղական ֆինանսների «համարժեքության և համադրելիության» սկզբունքները, որ տեղական իշխանությունները ֆինանսավորվեն իրենց լիազորութուններին և գործառույթներին համապատասխան: Այս սկզբունքը հիմնականում անտեսված է: Գործող համակարգում բացակայում են նաև համապատասխան ֆինանսական «համահարթեցման մեխանիզմները», որոնք թույլ կտան լրացուցիչ միջոցներ հատկացնել անապահով համայնքներին: Այս սկզբունքի բացակայության պատճառով էլ Կիպրոսի շատ փոքր համայնքներ, չունենալով համապատասխան ֆինանսական ռեսուրսներ, չեն կարողանում հոգալ իրենց բնակչության կարիքները:
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ