ԵԽ կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովի նախագահը՝ համայնքների՝ միջմշակութային և միգրացիոն մարտահրավերների լուծման գործում կարևոր դերակատարության մասին
10.05.2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տաևածքային Կոնգրեսի ընթացիկ հարցերի հանձնաժողովի նախագահ Թոմաս Անդերսոնն ընդգծել է քաղաքների և շրջանների անկյունաքարային դերակատարությունը միջմշակութային և միգրացիոն մարտահրավերների լուծման գործում:
Հաշվի առնելով վերջերս Եվրոպայում միգրացիոն հոսքերի զգալի աճը, օրինակ՝ Ուկրաինայի պատերազմից հետո, Թոմաս Անդերսոնն ընդգծել է քաղաքների և շրջանների կարևոր դերակատարությունը՝ որպես միգրանտներին և փախստականներին հյուրընկալող առաջին օղակներ: Նա հայտարարել է. «Հենց քաղաքապետարաններում են գտնվում ընդունման կենտրոնները, որտեղ նոր ժամանած մարդիկ ստանում են նախնական օգնություն, բնակարանային հնարավորություններ և հասանելիություն հիմնական ծառայություններին»: Թոմաս Անդերսոնը եզրափակել է՝ հուսալով, որ Կոնգրեսը կկարողանա ապահովել, որ «տեղական և տարածաշրջանային իշխանությունների ձայնը ավելի լավ լսելի լինի ապագայում միգրանտների ինտեգրման ազգային և «բազմաստիճան» քաղաքականության շրջանակներում»:
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ