Եվրոպայի խորհրդի ապագան. ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության վերականգումը՝ տեղական մակարդակում
03.04.2019
«Ներկայիս ժողովրդավարական ճգնաժամի իրավիճակում մեր կարծիքով՝ տեղական հաստատություններն ունեն ռազմավարական դերակատարություն վերականգնել կապը քաղաքացիների և այն հաստատությունների միջև, որոնք ներկայացնում են նրանց». սա Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի անդամների ուղերձն է՝ ուղղված 47 անդամ երկրների ԱԳ նախարարներին, որոնք մայիսի 16-17-ին հանդիպելու են Հելսինկիում և նախարարական հավաքի շրջանակներում քննարկելու ԵԽ-ի ապագան:
Ապրիլի 2-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 36-րդ նստաշրջանը: Կոնգրեսի աշխատանքներին մասնակցում է հայկական պատվիրակությունը՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Նստաշրջանն անցկացվում է «Քաղաքապետերը՝ ժողովրդավարության երաշխավոր» խորագրով:
Ապրիլի 2-ին ԵԽ կոնգրեսը, որը ներկայացնում են 47 անդամների 150.000 տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, լիագումար նիստի ընթացքում ընդունեց առաջարկությունների փաթեթ:
Կոնգրեսի անդամներն ընդգծում են, որ տեղական ժողովրդավարությունը եվրոպական ժողովրդավարության կենտրոնական հենասյունն է, և համայնքային ցանցն այն օղակն է, որի շնորհիվ հնարավոր է պահպանել սոցիալական կապերն ու քաղաքացիների վստահությունը:
Կոնգրեսի անդամների առաջարկությունները պարունակող փաստաթղթի եզրափակիչ հատվածում ամրագրված է. «Այսօր, ինչպես երբեք, իշխանության հավասարակշռության եվրոպական մոդելի պահպանումը պահանջում է ժողովրդավարության մակարդակի բարձրացում եւ նոր սոցիալ-տարածքային դաշնագրի ձեւավորում»:
21:40
26 04 2024
Ապրիլի 26-ին Երևանում տեղի է ունեցել ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»...
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ