ԵԽ կոնգրեսը պաշտպանում է պետական մարմինների կողմից խորհրդակցական ժողովրդավարության ավելի լայն կիրառումը. ԵԽ կոնգրեսի փոխնախագահ

ԵԽ կոնգրեսը պաշտպանում է պետական մարմինների կողմից խորհրդակցական ժողովրդավարության ավելի լայն կիրառումը. ԵԽ կոնգրեսի փոխնախագահ

25.01.2021

«Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ կոնգրես) պաշտպանում է պետական մարմինների կողմից խորհրդակցական ժողովրդավարության ավելի լայն կիրառումը՝ մասնավորապես քաղաքացիների հավաքների, հանրաքվեների կամ քաղաքացիների ուղղակի մասնակցության այլ թույլատրելի ձևերով»,- «Ավելի բարձր ձայն քաղաքացիներին՝ քվեատուփից այն կողմ» խորագրով ժողովրդավարության համաշխահային ֆորումի ընթացքում հայտարարել է ԵԽ կոնգրեսի փոխնախագահ Կարլ Լամբերտը:

Տեղեկացնենք՝ ԵԽ կոնգրեսը պատրաստում է զեկույց «Խորհրդակցական ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով:

Այս զեկույցը կապահովի հետադարձ կապ տեղական իշխանությունների կողմից խորհրդակցական ժողովրդավարության մոդելների

իրականացման հարցում և նպատակ ունի կիսել լավ փորձն ու խրախուսել քաղաքացիների մասնակցությունը այն ժամանակ,

երբ մարդիկ չեն վստահում պետական մարմինների գործողություններին: ԵԽ կոնգրեսի փոխնախագահը փաստել է՝

տեղական ժողովրդավարության պաշտպանությունն ու կիրառումը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի հիմնադրույթներից է:

Նա նշեց, որ քաղաքական որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիների ուղիղ ներգրավվածության բազմաթիվ հաջողված

օրինակներ կան ու շեշտեց՝ որոշումների կայացման գործընթացում

քաղաքացիների ներգրավումը ևս մեկ գործիք է ամրապնդելու տեղական ժողովրդավարությունը:

 

 

 

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...