«Մենք կշարունակենք աշխատել տեղական ժողովրդավարությունը և ապակենտրոնացումն ուժեղացնելու ուղղությամբ». ԵԽ կոնգրեսի փոխնախագահ

«Մենք կշարունակենք աշխատել տեղական ժողովրդավարությունը և ապակենտրոնացումն ուժեղացնելու ուղղությամբ». ԵԽ կոնգրեսի փոխնախագահ

02.02.2021

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Գանն Մարի Հելգեսենը վստահեցրել է՝ առաջիկա տարիների քաղաքական գերակայությունները մեծ ներուժ են առաջարկում սիներգիայի`միավորված, խաղաղ և ժողովրդավարական Եվրոպա կառուցելու համար: Նա հավաստիացրել է՝ Եվրոպայի ապագան ավելի բարեկեցիկ կլինի քաղաքապետարանների և ռեգիոններիի ներդրման շնորհիվ:

Եվրոպական մունիցիպալիտետների և ռեգիոնների խորհուրդը (CEMR) հունվարի 28-ին տոնեց իր հիմնադրման 70-րդ հոբելյանը: Այս առիթով կազմակերպվել էր «Հորիզոն 2051. տեղական ապագան Եվրոպայի համար» խորագրով միջոցառում: Գանն Մարի Հելգեսենը նաև Եվրոպական մունիցիպալիտետների և ռեգիոնների խորհրդի համանախագահն է: Նա հայտարարել է. «Եվրոպական մունիցիպալիտետների և ռեգիոնների խորհուրդը հաջողել է համագործակցությունների կառուցման գործում: Հիմնական նպատակներից է կառուցել համագործակցություն, որը հիմնված կլինի օժանդակության, տեղական ինքնակառավարման, քաղաքացիների մասնակցության վրա, որի նպատակն է երաշխավորել Եվրոպայի քաղաքացիների որակյալ կյանքը: Նա նաև ընդգծեց՝ Եվրոպական մունիցիպալիտետների և ռեգիոնների խորհրդի՝ Մունիցիպալ ազատությունների կանոնադրությունը, որն ընդունվել է 1953-ին, հող է նախապատրաստել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մշական համար:

Խոսելով Եվրոպական մունիցիպալիտետների և ռեգիոնների խորհրդի՝ տասնամյակների գործունեության մասին՝ նա նշեց, որ ասոցիացիան կայուն կերպով զարգացել է՝ միշտ ներկայացնելով տեղական ընտրված ներկայացուցիչների ձայնը: Նաև աշխատանք է տարվել նոր թեմատիկ առաջնահերթությունների մշակման առումով՝ մասնավորապես գենդերային հավասարություն, կլիմայի փոփոխություն, թվայնացում թեմաներոց, որոնք նաև Կոնգրեսի առաջնահերթությունների շարքում են:

Գան Մարի Հելգեսենը նշել է, որ կրկին կենտրոնացման և ավելի պակաս ֆինանսական ինքնավարության միտումը՝ որպես առողջապահական ճգնաժամի հետևանք, ավելի կարևոր են դարձնում CEMR –ի և Կոնգրեսի աշխատանքը: Նա վստահեցրել է. «Մենք կշարունակենք աշխատել տեղական ժողովրդավարությունը և ապակենտրոնացումն ուժեղացնելու ուղղությամբ»:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...