ԵՀ «Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը» (Joint Research Center) հաստատել է Տաշիր համայնքի Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը (ԿԷԶԿՊԳԾ)

ԵՀ «Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը» (Joint Research Center) հաստատել է Տաշիր համայնքի Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը (ԿԷԶԿՊԳԾ)

07.07.2023

Հունիսի 19-ին ԵՀ «Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը» (Joint Research Center) հաստատել է Տաշիր համայնքի Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը (ԿԷԶԿՊԳԾ):

Տաշիրի համայնքապետարանին հասցեագրված պաշտոնական գրությամբ, Կենտրոնը տեղեկացրել է համայնքին, որ ԿԷԶԿՊԳԾ-ն համապատասխանում է Դաշնագրի հիմնական պահանջներին, ինչպես նաև ներկայացրել գործողությունների ծրագրի վերլուծության արդյունքները (Feedback Report), որում ամփոփված են փաստաթղթի հետագա բարելավմանն ուղղված մի շարք մեկնաբանություններ և առաջարկություններ:

Տեղեկացնենք, որ Տաշիրը ՀՀ-ում երկրորդ համայնքն է, որի՝ մինչև 2030թ. գործողությունների ծրագիրը հաստատվեց Կենտրոնի կողմից:

ԿԷԶԿՊԳԾ-ն մշակվել է համայնքապետարանի կողմից՝ Հայաստանում «EU4Energy» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի և Հայաստանում ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի աջակցությամբ: Այնուհետև փաստաթուղթը հաստատվել է համայնքի ավագանու կողմից 2020թ. դեկտեմբերի 25-ին (Որոշում N96-Ա) և ներկայացվել ՈՒՄԿ-ին «MyCovenant» առցանց հարթակի միջոցով:

Փաստաթուղթը հասանելի է համայնքապետարանի կայքում՝ «Զարգացման ծրագրեր» բաժնում:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է ներկայացնել և աջակցել ԵՄ-ի այս կլիմայական և էներգետիկ նախաձեռնությունը Արևելյան գործընկերության երկրներում: Ծրագիրն աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման, էներգետիկ անվտանգության ապահովման և կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության գործում:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աջակիցն ու հայաստանյան գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը։

Ներկայումս Հայաստանում Դաշնագրին անդամակցում է 30 համայնք, որոնցից 12-ն արդեն մշակել են իրենց գործողության ծրագրերը:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...