Տեղական ժողովրդավարությունը Էստոնիայում

Տեղական ժողովրդավարությունը Էստոնիայում

31.03.2017

2017թ.-ի մարտի 29-ին Կոնգրեսն ընդունեց առաջարկություն՝ Էստոնիայում տեղական ժողովրդավարության վերաբերյալ, որը կազմել էին համազեկուցողներ Հենրիկ Համմարը և Լինդերտ Վերբիքը:

Զեկուցողները ողջունեցին Էստոնիայի կառույցների նախաձեռնությունը՝ սկսելու տարածքային բարեփոխման գործընթաց տեղական և պետական մակարդակներում, ինչպես նաև վերանայել պետական բյուջեի մասին օրենքը, որն ամրապնդում է բյուջետային հարցերի հետ կապված փոխգործակցությունը պետական և տեղական իշխանությունների միջև: «Մենք լավատեսական ենք տրամադրված բարեփոխման պրոյեկտների շարունակականության հեռանկարի հարցում, որը կարող է բարելավել Էստոնիայի և՛ տեղական իշխանությունների, և՛ քաղաքացիների վիճակը»,-նշեց պարոն Համմարը: Այնուամենայնիվ, Կոնգրեսը առաջարկում է, որ Էստոնիայի իշխանությունները հստակեցնեն իրենց օրենսդրական դաշտը՝ կապված տեղական և պետական իշխանությունների միջև գործառույթների բաշխման հետ, և որ նրանք փոփոխեն իրենց ներպետական օրենսդրությունը՝ տեղական իշխանություններին ավելի շատ ֆինանսական ինքնուրույնություն տալու նպատակով: «Մենք առաջարկում ենք առավելագույն իրավասություններ փոխանցել տեղական մակարդակին՝ համապատասխան ֆինանսական ռեսուրսներով, և որ էստոնական իշխանությունները մեծացնեն պետական հարկերի տեղական մասնաբաժինը»,-ավելացրեց պարոն Վերբիքը: 

Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_FR.asp?


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համայնքների  միությունը կառավարության ծրագրում ներառելու համար ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացրել է մի շարք առաջարկներ
Համայնքների միությունը կառավարության ծրագրում ներառելու համար ՀՀ արդարադատության նախարարությանը ներկայացրել է մի շարք առաջարկներ

17:09

22 05 2018

Ս/թ մայիսի 21-ին տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստ, որին...

Քննարկում՝ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հատկորոշած խնդիրների և դրանց լուծումների մասին
Քննարկում՝ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում հատկորոշած խնդիրների և դրանց լուծումների մասին

11:08

16 05 2018

Մայիսի 15-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության...

Շնորհավորական ուղերձ
Շնորհավորական ուղերձ

11:50

11 05 2018

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի շնորհավորանքը Նիկոլ...

Շնորհավորական ուղերձ
Շնորհավորական ուղերձ

13:50

08 05 2018

Շնորհավորական ուղերձ

Հայտարարություն
Հայտարարություն

11:05

03 05 2018

Մենք՝ Հայաստանի համայնքների ղեկավարներս, խորապես անհանգստացած ենք երկրում տիրող տևական և խորը...

Ուղերձ համայնքներին
Ուղերձ համայնքներին

11:47

30 04 2018

Համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին