Հանդիպում Հունաստանի նախագահի հետ. Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմը Հունաստանի հետ ավելի մեծ համերաշխության կոչ է անում

Հանդիպում Հունաստանի նախագահի հետ. Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմը Հունաստանի հետ ավելի մեծ համերաշխության կոչ է անում

28.04.2017

2017թ. ապրիլի 26-ին Հունաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ԵԽ Կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմը կրկին նշեց՝ Հունաստանի առջև այսօր ծառացած խնդիրների պայմաններում տեղական և ռեգիոնալ իշխանությունների կարևոր դերի մասին:

Մասնավորապես նախագահը կարեւորեց քաղաքների և ռեգիոնների դերը փախստականների ընդունման և ինտեգրացիայի հարցում, չնայած անբավարար միջոցներին: Այս համատեքստում նա «Հունաստանի հետ ավելի մեծ համախմբվածության կոչ արեց»: Իր հերթին Հունաստանի նախագահը կենտրոնացավ ափամերձ և կղզային համայնքների վրա, որոնք ամենաշատն են հանդիպում մարտահրավերների: Նա ողջունեց այն աշխատանքը և աջակցությունը, որ անում է Կոնգրեսը իր երկրի համար: Կոնգրեսի նախագահը Հունաստանի նախագահի հետ մեկ այլ հանդիպում կունենա Աթենքում 2017թ. մայիսի 25-ին՝ «Մարդու արժանապատվությունը հակամարտության և ճգնաժամի ժամանակ. մարդու իրավունքներ և մարդասիրական օրենք» թեմայով համաժողովի շրջանակներում (2017թ. մայիսի 26-27):

Աղբյուրը՝ http://www.coe.int/t/congress/default_EN.asp?


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...