ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ՝ Ֆրանսիայի Մեց քաղաքում

ԵԽ Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստ՝ Ֆրանսիայի Մեց քաղաքում

10.02.2020

Փետրվարի 11-ին Ֆրանսիայի Մեց քաղաքում կանցկացվի Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը: Ողջույնի խոսքով հանդես կգան Մեց քաղաքի քաղաքապետ Դոմինիկ Գրոսը և Մոնիտորինգի հանձնաժողովի անդամ Ժան Պիեռ Լյուվիլը:

 

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում մի շարք զեկույցների շարքում քննարկման է դրված նաև Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառման վերաբերյալ մշտադիտարկման զեկույց: Այսպիսի զեկույց Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկմանն է դրված նաև Թուրքիայի վերաբերյալ:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում կքննարկվի նաև Լատվիայում տարածքային բարեփոխումների մասին փաստահավաք զեկույցը:

Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված է նաև Մոլդովայում 2019 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դիտորդական առաքելությունների մասին զեկույցը:

Մոնիտորինգի հանձնաժողովի անդամները նաև կուսումնասիրեն Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի բացատրական զեկույցը:

Մոնիտորինգի հանձնաժողովն այս զեկույցների հետ կապված կմշակի առաջարկներ և բանաձևեր, որոնք քննարկման կդրվեն ԵԽ Կոնգրեսի գարնանային նստաշրջանին, որը կանցկացվի մարտի 17-19-ը Ստրասբուրգում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը
Տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության վարչության նիստը

14:53

15 07 2025

Հուլիսի 15-ին, «ԴաբլԹրի բայ Հիլթոն» հյուրանոցի «Փարիջի» սրահում տեղի...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

15:00

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

14:34

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:55

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...