Հանդիպում «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակում

Հանդիպում «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շրջանակում

08.08.2017

Օգոստոսի 8-ին Հայաստանի համայնքների  միության նախագահ Էմին Երիցյանը հյուրընկալեց «Համայնքի ղեկավարներ հանուն ընտեսական զարգացման» նախագծի պատասխանատու Պետեր Կորպսին, Հայստանում ծրագրի համակարգող Սևակ Հովհաննիսյանին : «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրի նպատակն է աջակցել տեղական ինքնակառավարման մարմիններին դառնալու տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման ակտիվ համակարգողներ կարողությունների զարգացման և հմտությունների հզորացման միջոցով, ինչպես նաև տեղական բիզնեսների և քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ :

Հանդիպման ընթացքում քննարկվեց Միության դերը և աջակցության հնարավորությունները նախագծին և հայտամրցույթով ընտրված համայնքներին : Պետեր Կորպսը հատկապես կարևորեց Համայնքների Միության դերը որպես ծրագրի կարևոր գործընկեր : Առաջիկա փուլում նախատեսվում է իրականացնել ընտրված համայնքների կարիքների գնահատում և սահմանել աշխատանքների ժամանակացույցը :

Հիշեցնենք, որ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» (M4EG) Եվրոպական Միության նախաձեռնությունն է, որով աջակցություն կցուցաբերվի Արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տեղական իշխանություններին դառնալու տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման ակտիվ աջակից՝ ամրապնդելով իրենց տեխնիկական հմտություններն ու կարողությունները :

Ծրագիրը նպատակ ունի մշակել համայնքային տնտեսական զարգացման ռազմավարություններ, որոնք համապատասխանում են արդյունավետ վարչարարության և գրագետ ֆինանսական կառավարման սկզբունքներին:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխատանքային սեմինար «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի շրջանակում
Աշխատանքային սեմինար «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի շրջանակում

13:47

24 05 2017

Մայիսի 22-23 տեղի ունեցավ «Համայնքային կառույցների ադապտացում և Արտանետումների ելակետային...

Հայամայնքների միության արձագանքը համայնքների խոշորացման նոր առաջարկին
Հայամայնքների միության արձագանքը համայնքների խոշորացման նոր առաջարկին

17:29

16 05 2017

Վարչատարածքային փոփոխությունները պետք է ուղեկցվեն լիազորությունների ու ֆինանսական միջոցների...

Հանդիպում Հունաստանի նախագահի հետ. Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմը Հունաստանի հետ ավելի մեծ համերաշխության կոչ է անում
Հանդիպում Հունաստանի նախագահի հետ. Գուդրուն Մոսլեր-Թորնսթրոմը Հունաստանի հետ ավելի մեծ համերաշխության կոչ է անում

11:20

28 04 2017

2017թ. ապրիլի 26-ին Հունաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ԵԽ Կոնգրեսի նախագահ Գուդրուն...

Հանրային հաղորդակցության հմտությունների դասընթաց
Հանրային հաղորդակցության հմտությունների դասընթաց

10:34

20 04 2017

Հայաստանի Համայնքների Միությունը ս․թ․ ապրիլի 13-14 ԻԲԻՍ հյուրանոցում ՀՀՄ տեղական կառույցների...

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՀՀՄ-ն կազմակերպել է ֆոկուս-խմբի քննարկում ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՀՀՄ-ն կազմակերպել է ֆոկուս-խմբի քննարկում ՔՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ

22:46

14 04 2017

2016 թվականի դեկտեմբերի 15-ից Հայաստանի համայնքների միությունը՝ իր գործընկերների հետ համատեղ,...