Տեղի է ունեցել ՀՀՄ ինստիտուցոնալ փոփոխությունների հետագա գործողությունների մասին առցանց քննարկում

Տեղի է ունեցել ՀՀՄ ինստիտուցոնալ փոփոխությունների հետագա գործողությունների մասին առցանց քննարկում

19.07.2022

Հուլիսի 19-ին տեղի է ունեցել ՀՀՄ ինստիտուցոնալ փոփոխությունների հետագա գործողությունների մասին առցանց քննարկում՝ Միության անդամների մասնակցությամբ։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշել է․ «Այս քննարկման նպատակն է, որպեսզի բոլոր համայնքները հնարավորություն ունենան լսված լինելու և արտահայտված լինելու՝ իրենց իրավունքն իրացնել»։

Էմին Երիցյանը տեղեկացրել է, որ առանձին համայնքներից ստացվել են գրավոր և բանավոր կարծիքներ։ Նա հայտնել է, որ այսօրվա քննարկման հիման վրա կպատրաստվի վերջնական առաջարկների փաթեթը և ըստ հնարավորության՝ կհրավիրվի Ընդհանուր ժողով։

Նշենք, որ այս տարվա հունվարից Միության ինստիտուցոնալ բարեփոխումները մտել են գործնական փուլ, որի շրջանակներում ձևավորվել էր աշխատանքային խումբ (21 անդամով), ներգրավվել էին միջազգային ու տեղական փորձագետներ, կազակերպվել էին մի շարք քննարկումներ առկա և առցանց ռեժիմներով։ Մշակվել էին Միության 2022-2026 թ․թ․ ռազմավարական պլանի նոր նախագիծը, Միության կանոնադրական փոփոխությունների նախագիծը։ Հրավիրվել և անցկացվել էին Միության Հանրապետական խորհրդի նիստեր, որոնք հաստատել էին նշված նախագծերը։ Հրավիրվել են թվով 2 Ընդհանուր ժողովներ, որոնց շրջանակներում նախատեսված էին.

-              Միության նոր ռազմավարության նախագծի հաստատում,

-              Միության կանոնադրության փոփոխությունների ընդունում,

-              Միության ղեկավար մարմինների ընտրություններ՝ Վարչություն, Վերստուգիչ մարմին, Նախագահ։

Միության վերջին Ընդհանուր ժողովը ընդունեց Միության նոր, հնգամյա ռազմավարությունն առաջիկա տարիների համար։

Միությունում կոնեսենսուսի սկզբունքով աշխատելու ավանդույթներին ու սկզբունքներին հավատարիմ, հառվի առնելով Միության մի շարք անդամների առաջարկը՝ որոշվեց կանոնադրական փոփոխությունների հարցը լրացուցիչ քննարկել, ապա հրավիրել նոր Ընդհանուր ժողով կանոնադրական փոփոխությունները հաստատելու համար։

Այդ փոփոխությունների պետական գրանցումից հետո կիրականացվի ղեկավար մարմինների ընտրություններ՝ հաջորդիվ հրավիրվելիք Ընդհանուր ժողովի կողմից։

 

 

 

 

 

 

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...