Առցանց հարցում՝ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ին անդամակցող համայնքների հաղորդակցության պատասխանատուների մասնագիտական կարիքների գնահատման համար

Առցանց հարցում՝ ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ին անդամակցող համայնքների հաղորդակցության պատասխանատուների մասնագիտական կարիքների գնահատման համար

17.07.2023

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում դաշնագրին անդամակցող համայնքների հաղորդակցության պատասխանատուների շրջանում Հայաստանի համայնքների միության կողմից իրականցվել է առցանց հարցում, որի միջոցով դասընթացին մասնակցել ցանկացող համայնքային մասնագետները (հաղորդակցության պատասխանատուները) կարող էին առաջարկել իրենց հետաքրքրող և դասընթացի համատեքստին համապատասխանող թեմաները:

Հարցումն իրականացվել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանն անդամակցող համայնքների, ինչպես նաև այլ շահառուների հաղորդակցության պատասխանատուների կարողությունների զարգացման դասընթացին ընդառաջ։

Հարցմանը մասնակցել է 24 մասնագետ։

«Ի՞նչ թեմաների վերաբերյալ կցանկանայիք անցնել վերապատրաստում» հարցին պատասխանելով՝ նրանց մեծամասնությունն ընտրել է բոլոր այն տարբերակները, որոնք առաջարկվել են։ Մասնավորապես առաջարկվել են հետևյալ թեմաները՝ ինտերնետի հիմնական դերը ժամանակակից հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում, սոցիալական մեդիա և էլեկտրոնային հաղորդակցություն․ ինչպե՞ս ապահովել բարձր տեսանելիություն, սոցիալական մեդիա մարքետինգ (SMM). նոր միտումներ և հմտություններ, որոնք են հաղորդակցության հիմնական ուղիները, ցանցային հաղորդակցություն, ինչպե՞ս այն օգտագործել համացանցում և այլն։

Առցանց հարցման մասնակիցներն առաջարկել են նաև իրենց նախընտրած այլ թեմաներ․ մասնավորապես՝ հաջողության պատմություններ․ ինչպե՞ս ներկայացնել Դաշնագրի շրջանակում իրականացված հաջող փորձերը առավել լայն հանրությանը՝ օգտագործելով համացանցի ընձեռած հնարավորությունները: Համայնքներին փորձագիտական եզրակացություններ ստանալու հնարավորության ընձեռում, փորձագետի ներգրավում աշխատանքային խմբերում, ով կուսումնասիրի նախադեպային հնարավորությունները, կկատարի ռիսկերի եւ հնարավորությունների գնահատում, տվյալ համայնքում ծրագրի հաջողության հավանականության եզրակացություն, Meta-ի կողմից կիրառված սահմանափակումներից ձերբազատման ուղիները, ՖԲ էջի տեսանելիության վերականգնումը և խթանումը, Ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցություն և այլն։

Դասընթացի հիմնական նպատակներն են.

  • Դաշնագրի նպատակների և գործընթացների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում.
  • Համայնքների կողմից իրականացվող կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման ռազմավարությունների մասին տեղեկատվության տարածում և խթանում.
  • Դաշնագրին առնչվող գործընթացներում  համայնքների և, հատկապես, կանանց և երիտասարդության, ավելի ակտիվ ներգրավվածության խթանում.
  • Դաշնագրին անդամակցող համայնքների հաղորդակցության պատասխանատուներին մասնագիտական կարողությունների զարգացում.
  • Համայնքների հաղորդակցության պատասխանատուների հմտությունների զարգացում՝ էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործման, կայուն զարգացման ոլորտում հոդվածների պատրաստման և տեղեկատվության տարածման հարցում։

Տեղեկացնենք, որ առցանց հարցման ընթացքում ստացված պատասխանները կդառնան ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» նախաձեռնությանն անդամակցող համայնքների, ինչպես նաև այլ շահառուների հաղորդակցության պատասխանատուների կարողությունների զարգացման դասընթացի օրակարգի մշակման և համապատասխան զեկուցողների (թրեյներների) ներգրավման համար հիմք։

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար
«Կայուն էներգիայի օրերի լավագույն կազմակերպիչ» մրցույթ համայնքային աշխատողների համար

14:41

20 05 2024

2024 թվականի հունիսի 11-ից մինչև 13-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...