Տեղի է ունեցել «Բաց կառավարում և նորարարություն. տեղական իշխանությունները գործում են» թեմայով կլոր-սեղան քննարկում

Տեղի է ունեցել «Բաց կառավարում և նորարարություն. տեղական իշխանությունները գործում են» թեմայով կլոր-սեղան քննարկում

18.02.2022

Փետրվարի 18-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (Կոնգրես) կողմից՝ Բաց կառավարման գործընկերության հետ համատեղ (ԲԿԳ) անցկացվող տարածաշրջանային կլոր սեղան-քննարկումը՝ Բաց կառավարում և նորարարություն. տեղական իշխանությունները գործում են թեմայով:

Այս կլոր սեղան-քննարկումը հաջորդել է 2021 թվականի Բաց կառավարման գործընկերության գլոբալ գագաթաժողովին և նոր տեղական ինքնակառավարման մարմինների՝ ԲԿԳ–ի տեղական ծրագրում ընդգրկվելու գործընթացին։

Միջոցառմանը Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տեղական մակարդակում որոշում կայացնող անձինք քննարկել են կայուն գործընկերության ռազմավարությունները։ Կարևոր է նշել, որ կլոր սեղան քննարկման արդյունքները մեծապես կաջակցեն Կոնգրեսի հետագա աշխատանքներին տարածաշրջանում՝ համապատասխանելով 2021–2025 թթ․վերջինիս առաջնահերթություններին և Եվրոպայի Խորհրդի գործողությունների ազգային ծրագրերին։

Այսպիսով, Կոնգրեսն աջակցում է Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային տեղական մակարդակում երկխոսության և նորարար լուծումների համատեղ ստեղծման գործում:

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...