Հանրային լսում Գյումրիում՝ տրանսպորտային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը ներկայացնելու նպատակով

Հանրային լսում Գյումրիում՝ տրանսպորտային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը ներկայացնելու նպատակով

01.08.2022

Հուլիսի 28-ին Գյումրու համայնքապետարանում Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հանրային բաց լսում և քննարկում։ 

Նպատակն էր Գյումրի համայնքում տրանսպորտային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծը ներկայացնել ՏԻՄ-ին և հանրությանը։ Որպես զեկուցող հանդես է եկել «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի  «տրանսպորտային հարցերով փորձագետ Դավիթ Մելքոնյանը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Քննարկմանը մասնակցել են Գյումրի համայնքի ավագանու անդամներ, համայնքապետարանի տրանսպորտի բաժնի պետը և աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տրանսպորտի ոլորտի խոշոր արտադրող «Յութոնգ» ընկերության ներկայացուցիչներ, ԿԿԿ Դաշինք ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին, ծրագրի աշխատակազմը և քաղաքացիներ։

Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքների համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի բաղադրիչներից մեկը Վանաձոր և Գյումրի քաղաքներում հանրային տրանսպորտի համակարգի բարելավումն է, որին հասնելու նպատակով մշակվել է տրանսպորտային ռազմավարության և գործողությունների ծրագրի նախագիծ։ Նշված փաստաթղթի նպատակն է Գյումրի և Վանաձոր համայնքներում ներդնել արդյունավետ և բարձր արտադրողականությամբ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանց՝ հիմքում դնելով անվտանգ, էկոլոգիապես մաքուր և սպասարկման բարձր որակ ապահովող տրանսպորտային միջոցների շահագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներդնել ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների միջազգային չափանիշներին համապատասխան տոմսավավերացման էլեկտրոնային համակարգ։

Հանրային լսման արդյունքները կհրապարակվեն առաջիկայում։


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...