«Քաղաքական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության վերականգնումը ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն միջոցն է». Կոնգրեսի նախագահ

«Քաղաքական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության վերականգնումը ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն միջոցն է». Կոնգրեսի նախագահ

09.12.2021

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) նախագահ Լինդերտ Վերբիկը Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեի 147-րդ նստաշրջանի ընթացքում հնչեցված իր ելույթում Բրյուսելում մտահոգություն է հայտնել կեղծ լուրերի և ատելության խոսքի տարածման հարցով:

Նա մասնավորապես հայտարարել է. «Տեղական և տարածաշրջանային ընտրված ներկայացուցիչները ողջ Եվրոպայում մշտապես բախվում են կեղծ լուրերի և ատելության խոսքի աճին, որոնք մեծ ազդեցություն են ունենում նրանց աշխատանքի և ժողովրդավարական մեխանիզմների ապահովման վրա»:

Նա ընդգծել է տեղական իշխանությունների մեծ դերակատարությունն այս սպառնալիքին արձագանքելու հարցում:

Ըստ ԵԽ Կոնգրեսի նախագահի՝ ապատեղեկատվության խնդիրը հանգեցնում է քաղաքացիների վստահության կորստին, հասարակական ինստիտուտների հետ կապի խզմանը, ավտորիտար գայթակղություններին և այլնին:

Բացի այս մարտահրավերներից նաև լուրջ մարտահրավեր էր Covid-19 համավարակը, ինչը լուրջ փորձության է ենթարկել կառավարման ինստիտուտները բոլոր մակարդակներում:

Ըստ ԵԽ կոնգրեսի նախագահի՝ ապատեղեկատվության դեմ պայքարի լավագույն միջոցը քաղաքական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության վերականգնումն է:

Ապատեղեկատվության դեմ պայքարի համար Կոնգրեսը ներգրավվել է գիտական համագործակցության նախագծում, որում ներգրավված են գիտնականներ և փորձագետներ Լյուդվիգսբուրգի, Բուդապեշտի, Բուխարեստի, Կոսիցեի և Վիեննայի համալսարանական հաստատություններից: Հիմնվելով տեղական իշխանությունների փորձի վերլուծության վրա՝ ծրագրի արդյունքում կներկայացվի զեկույց, որը կներկայացվի Կոնգրեսի՝ 2022 թվականի մարտին կայանալիք նստաշրջանի ընթացքում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...