Աշխատանքային սեմինար «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի շրջանակում

Աշխատանքային սեմինար «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի շրջանակում

24.05.2017

Մայիսի 22-23 տեղի ունեցավ «Համայնքային կառույցների ադապտացում և Արտանետումների ելակետային կադաստրի (ԱԵԿ), ինչպես նաև Կայուն էներգիայի զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակում (ԿԷԶԿՊԳԾ)»  թեմայով երկօրյա ուսուցողական սեմինար և աշխատանքային քննարկում: 

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության  համագործակցության բաժնի  ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը և ՀՀ  տարածքային կառավարման  և զարգացման նախարարության  աշխատակազմի տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանը:

Միջացառմանը մասնակցում էին Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրած համայնքների ներկայացուցիչները, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, Էներգախնայողության հիմնադրամի ներկայացուցիչները, ինչպես նաև էներգետիկայի, էներգախնայողության և լուսավորության ոլորտների մի շարք փորձագետներ:

Քաղաքապետերի դաշնագիր կլիմայի և  էներգետիկայի համար ծրագիրը համախմբում է տեղական իշխանություններին, որոնք կամավոր կերպով հանձնառում են իրենց համայնքներում ներդնել ԵՄ կլիմայի և էներգախնայողության նպատակները: Նոր ստորագրողները հանձնառել են  կրճատել CO2 արտանետումները 30%-ով մինչև 2030 թվականը:

2016 թ. յոթ նոր հայկական համայնքներ միացան Քաղաքապետերի դաշնագրին: Ստորագրողները դեռ չեն անցել գործողությունների պլանի մշակմանը և աջակցության կարիք ունեն ոչ միայն համապատասխան համայնքային կառույցների ձևավորման (օրինակ էներգետիկ կառավարիչների նշանակում), այլև Արտանետումների ելակետային կադաստրի (ԱԵԿ), ինչպես նաև Կայուն էներգիայի զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի (ԿԷԶԿՊԳԾ) մշակման գործում:

Սեմինարի առաջին օրվա դասընթացը հիմնված էր տեսական մոտեցումների վրա ՝ նպաստելու տեղական էներգետիկ կառավարման կառույցների ստեղծմանը, որին հաջորդեց պրակտիկ ուսումնական քննարկում:

Հայաստանում «Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք»  ծրագրի փորձագետ Արտեմ Խարազյանը ներկայացրեց «Քաղաքապետերի դաշնագիրը հանուն կլիմայի և էներգիայի» ծրագրի նոր պարտավորություններն ու մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձ կատարեց նոր Դաշնագրի անբաժանելի մաս հանդիսացող հարմարվողականության բաղադրիչին:

Աշխատանքային ժողովի ընթացքում մեկընդմեջ հարցաթերթիկների միջոցով անցկացվեց մասնակիցների նախնական և ձեռքբերված գիտելիքների ստուգում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...

ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)
ԵԽ Կոնգրեսի նոր նախագահ է ընտրվել Մարկ Քուլսը (Բելգիա)

16:11

24 10 2023

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը
Ստրասբուրգում կանցկացվի ԵԽ կոնգրեսի 45-րդ նստաշրջանը

23:47

22 10 2023

Ստրասբուրգում հոկտեմբերի 24-26-ին կանցկացվի Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային...