Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համար անցկացվել է «ՏԻՄ ցանցային համագործակցության սկզբունքներ և գործիքներ» թեմայով վերապատրաստում

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համար անցկացվել է «ՏԻՄ ցանցային համագործակցության սկզբունքներ և գործիքներ» թեմայով վերապատրաստում

17.01.2022

Հունվարի 14-ին Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության կողմից կազմակերպված «Հաղորդակցության ժամանակակից միտումները. ՏԻՄ ցանցային համագործակցության սկզբունքներ և գործիքներ» թեմայով համայնքային ծառայողների կարողությունների զարգացման վերապատրաստում:

Վերապատրաստմանը մասնակցել են Գյումրու և ՀՀ Շիրակի մարզի մյուս համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչներ: Դասընթացը վարել է Հայաստանի համայնքների միության հաղորդակցության պատասխանատու Տաթև Հարությունյանը:

Վերապատրաստումն իրականացվել է Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի շրջանակներում: Նշենք, որ այսպիսի սեմինար-վերապատրաստում արդեն անցկացվել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի համար:

Գյումրու համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են հաղորդակցության ձևերը, ժամանակակից միտումները, տրվել են հաղորդակցման հմտություններ, որոնք անհրաժեշտ են աշխատակազմի ներսում գրագետ հաղորդակցության, ինչպես նաև արտաքին լսարանի հետ առանց խոչընդոտների հաղորդակցություն կառուցելու համար:

Անդրադարձ է կատարվել ՏՒՄ ցանցային համագործակցության էությանը, անհրաժեշտությանը և գործիքներին, ներկայացվել են համակարգված գործունեության առավելությունները:

Հանդիպման եզրափակիչ փուլում կազմակերպվել է հարցուպատասխան, ներկայացվել են առաջարկություններ և թեմաներ, թե հետագայում ինչ դասընթացների կցանկանային մասնակցել համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչները:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...