Ինչպես ճիշտ աշխատել դոնորների հետ, ինչպես վերահսկել, ինչ դեր կարող են ստանձնել ՔՀԿ-ները. սեմինարներ Կապանում և Վանաձորում

Ինչպես ճիշտ աշխատել դոնորների հետ, ինչպես վերահսկել, ինչ դեր կարող են ստանձնել ՔՀԿ-ները. սեմինարներ Կապանում և Վանաձորում

25.07.2018

Հուլիսի 24, 25-ին Կապանի և Վանաձորի ինկուբատորի մասնակիցների համար իրականացվեցին դասախոսություններ տեղական կայուն զարգացման նախաձեռնություններում ավելի լայն մասնակցության մեխանիզմների, ֆոնդհայթայթման, ՏԻՄ բարեփոխումների և այլ թեմաների վերաբերյալ:

Սեմինար-դասախոսություններն անցկացվեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է կոնսորցիումի կողմից, որի կազմում են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն (ղեկավար կազմակերպություն), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ն, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի համայնքների միությունը, Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ն և չեխական «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ Անուշ Բեղլոյանը Կապանի ինկուբատորի մասնակիցներին ներկայացրեց տեղական կայուն զարգացման նախաձեռնություններում ավելի լայն մասնակցության մեխանիզմները, տեղական իշխանություններին աջակցելու միջոցները, համայնքների կողմից տեղական իշխանության գործունեության վերահսկման մեթոդները:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի փորձագետ Վահրամ Վարդանյանը մասնակիցներին խորհրդատվություն տվեց ծրագրային ճիշտ առաջարկ գրելու, մշակելու, ճիշտ ծրագրային հայտարարություն գրելու, դոնորների ճիշտ հայթայթման և նրանց հետ աշխատանքի կազմակերպման հարցերով:

Ծրագրիր շրջանակներում հուլիսի 25-ին Վանաձորում  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի համակարգող, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դասախոսություն կարդաց սահմանադրական և ՏԻՄ բարեփոխումների վերաբերյալ, նաև անդրադարձ կատարվեց այն հարցերին, թե նոր օրենսդրական փոփոխություններով ինչ դեր կարող են ստանձնել ՔՀԿ-ները ՏԻՄ-երի հետ փոխհարաբարություններում:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...

ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել
ԵԽ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված բանաձև է ընդունել

19:09

26 10 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...