Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի պատվիրակությունը՝ Միությունում

Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի պատվիրակությունը՝ Միությունում

21.10.2021

Հոկտեմբերի 21-ին Հայաստանի համայնքների միություն է այցելել Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի  (SALAR) պատվիրակությունը:

Պատվիրակության այցի նպատակն է տվյալներ հավաքել ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ոլորտի ներկայիս իրավիճակի և Հայաստանի համայնքների միության գործունեության մասին: Այդ տեղեկությունները հիմք կհանդիսանան հետագայում տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման ռեֆորմներին աջակցող ծրագրի իրականացման համար:

Հնարավոր է այս ոլորտում աջակցություն տրամադրվի Շվեդիայի դեսպանատան և Շվեդական միջազգային զարգացման համագործակցության (Sida) միջոցով Շվեդիայում իրականացվող ռեֆորմների ռազմավարության շրջանակներում:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում տեղական ինքնակառավարման ներկայիս իրավիճակին, մարտահրավերներին, վարչատարածքային փոփոխություններին, Միության գործունեությանը:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ներկայացրել է Միության կառուցվածքը, մշտական հանձնաժողովներն ու համաժողովները: Շվեդ գործընկերներին ներկայացվել է, որ Միությունը ոչ միայն զբաղվում է համայնքների շահերի պաշտպանությամբ, այլև աջակցում է տնտեսական զարգացման, էներգախնայողության ծրագրերում, կոորդինացնում է համայնքների արտաքին կապերը, աջակցություն է տրամադրում տարբեր դոնորական ծրագրերի դիմելու հարցում: Տասը տարի շարունակ Միությունն իրականացրել է համայնքային ծառայողների վերապատրաստումներ: Էմին Երիցյանը վստահեցրել է՝ Միությունը ճկուն է իր գործունեության մեջ. համագործակցում է ԱԺ-ի, ՀԿ-ների, համայնքների և կառավարության հետ:

Էմին Երիցյանը նշել է՝ վարչատարածքային փոփոխություններին համահունչ Միությունը սկսել է նաև կազմակերպության կանոնադրական փոփոխությունները: Փետրվարին նախատեսվում է անցկացնել Միության ընդհանուր ժողովը: Շվեդիայի պատվիրակության ներկայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ-ում ապակենտրոնացման ընդհանուր պատկերի, ֆիսկալ ապակենտրոնացման մասին: Էմին Երիցյանը պատասխանել է շվեդ գործընկերների հարցերին:

Հարցեր են հնչել երկրում ՏԻՄ ընտրությունների կազմակերպման, անցկացման, ժամկետների վերաբերյալ:

Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի ներկայացուցիչները Հայաստանի համայնքների միության ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն  են ձեռք բերել հերթական այցով հյուրընկալվել Միությունում 2022 թվականի փետրվարին:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...