«Վրաստանում այսօր ապակենտրոնացման նոր ալիք է բարձրացել». Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի (NALAG) փոխնախագահ Թամար Թալիաշվիլի
20.02.2020
Թբիլիսիում փետրվարի 20-ին անցկացվող Տեղական տնտեսական ֆորումին Վրաստանի տեղական իշխանությունների ազգային ասոցիացիայի (NALAG) փոխնախագահ Թամար Թալիաշվիլին ողջունեց հայ գործընկերներին և հայտնեց, որ մեծ պատիվ է Հայաստանի համայնքների միության գործընկերներին և Հայաստանի համայնքների ղեկավարներին հյուրընկալելը:
Նա իր խոսքում անդրադարձավ Հայաստանի և Վրաստանի միջև միջսահմանային համագործակցության կարևորությանը: Այնուհետև խոսեց երկրում տեղական ինքնակառվարման ոլորտում տեղի ունեցող զարգացումներին: Նա նշեց. «Վրաստանում այսօր ապակենտրոնացման նոր ալիք է բարձրացել: Մեր ասոցիացիան պաշտպանում է այն սկզբունքները, որոնց կիրառումն ու ապահովումը նպաստում է տեղական ժողովրդավարությանը»:
Ֆորումին մասնակցում է Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը՝ Միության նախագահ Էմին Երիցյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Իջևանի քաղաքապետի ժ/պ Հայկ Ղալումյանը, Տաշիրի քաղաքապետ Էդգար Արշակյանը, Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը, Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը, Նատալյա Լափաուրի, Եվրոռեգիո «Եվրոկովկաս», Ախթալայի Նուռիկ համայնքային կենտրոնի ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը: Ֆորումի նպատակն է Հայաստանի և Վրաստանի սահմանային համայնքների ղեկավարների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել և մշակել միջսահմանային համագործակցության ծրագրեր, հասկանալ, թե ինչ բնույթի համագործակցություն է անհրաժեշտ, որպեսզի օգտագործվեն երկու երկրների տնտեսական հնարավորությունները:
20:28
03 04 2024
Ապրիլի 1-2-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար...
20:53
01 04 2024
Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...
12:37
07 12 2023
Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...
10:04
01 11 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...
13:26
30 10 2023
Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...
19:09
26 10 2023
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ կոնգրես) 45-րդ նստաշրջանի...
22
Նմբ
26
Հոկ
25
Հոկ