ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում դադարեցնել ընտրված համայնքի ղեկավարների՝ առանց դատարանի որոշման պաշտոնանկությունները

ԵԽ Կոնգրեսի Մոնիտորինգի հանձնաժողովը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում դադարեցնել ընտրված համայնքի ղեկավարների՝ առանց դատարանի որոշման պաշտոնանկությունները

12.02.2020

Փետրվարի 11-ին Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացող Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին հաստատվեց Թուրքիայում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի մոնիտորինգային զեկույցի և հանձնարարականների նախագիծը:

Զեկույցի նախագծում ներառված են նաև 2019 թվականի նոյեմբերին Թուրքիա կատարված  մոնիտորինգային այցի արդյունքները:

Համազեկուցող Յակոբ Վիենեն Թուրքիայում արձանագրել է տեղական ինքնակառավարման ընտրությունների՝ իր բնութագրմամբ տպավորիչ մասնակցություն՝ 86%, որը խոսում է այդ երկրի քաղաքացիների՝ տեղական ընտրությունների նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության մասին: Ըստ համազեկուցողի՝ սա Եվրոպայի Խորհրդի տարածքում ամենաբարձր ցուցանիշներից է:

Միևնույն ժամանակ համազեկուցողն արձանագրել է մի շարք մտահոգություններ: Օրինակ, որ Թուրքիայում չեն պահպանվել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի որոշ դրույթներ:Մասնավորապես զեկույցի նախագծում կոչ է արվում նվազեցնել պետական վերահսկողությունը տեղական իշխանությունների նկատմամբ, ապահովել տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ արդյունավետ խորհրդակցությունների մեխանիզմներ, մասնավորապես վարչատարածքային բաժանումների հետ կապված բարեփոխումներ իրականացնելուց առաջ, ինչպես նաև ապահովել ֆիսկալ ապակենտրոնացում:

Յակոբ Վիենան հատկապես շեշտել է. «Այն թեկնածուները, որոնք մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և հաղթել, նրանց պետք է թույլատրվել իրականացնել իրենց մանդատը ՝ արդար ընտրությունների սկզբունքներին համապատասխան»: Նա մտահոգություն է հայտնել այն առիթով, որ 2019 թվականի մարտին Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ընտրական վարչակազմը որոշ ընտրված թեկնածուների մերժել է տրամադրել պահանջվող վկայականները, օրինակ՝ Մազբատայում:

Զեկույցի նախագծում  ընդգրկված մյուս մտահոգությունն այն է, որ տեղական իշխանությունների որոշ ընտրված ներկայացուցիչներ կալանավորված են, նրանց մեղադրանք է առաջադրված և նրանց փոխարեն պաշտոնավարում են չընտրված անձինք:

Փաստաթղթում ամրագրված է. «Մենք կոչ ենք անում թուրքական իշխանություններին դադարեցնել առանց դատարանի որոշման ընտրված քաղաքապետերի պաշտոնանկությունները և քաղաքային խորհուրդներին հնարավորություն տալ իրենց կազմից նշանակել ժամանակավոր պաշտոնակատար՝ այդպիսով խուսափելով կառավարության ներկայացուցիչներին նշանակումից»:

Զեկույցի նախագիծը կներկայացվի մարտի 17-19-ը Ստրասբուրգում կայանալիք Կոնգրեսի նստաշրջանի հաստատմանը:

  

 


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

15:00

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

14:34

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:55

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը
Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը

16:44

22 04 2025

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...