Ինչպես լսելի դարձնել քաղաքացիների ձայնը խոշորացված համայնքներում

Ինչպես լսելի դարձնել քաղաքացիների ձայնը խոշորացված համայնքներում

10.08.2018

Օգոստոսի 10-ին տեղի ունեցավ «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի բացման արարողությունը:

Ծրագիրն ուղղված է բազմաբնակավայր՝ խոշորացված համայնքներին: Այն իրականացնում են «Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ-ն, Հայաստանի համայնքների միությունը և «Տեղական ժողովրդավարության» գրասենյակը (ALDA)՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ-ի նախագահ Վահան Մովսիսյանը պարզաբանեց՝ ինչու են ընտրվել խոշորացված համայնքները. «Խոշորացված համայնքներում  շփումը բնակչության հետ ավելի դժվար է իրականացվում, քան միաբնակավայր համայնքներում: Հետևաբար մենք պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք դրա վրա, որ կարողանանք ապահովել բնակիչների ձայնը լսելի դարձնելու խնդիրը»:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը կարևորեց ծրագրի իրականացումը և ընդգծեց. «Հայաստանում հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք այլևս չի կարող լինել մի համայնք, որտեղ քաղաքացու ձայնը լսելի չլինի, չի կարող լինել մի համայնքի ղեկավար, որտեղ բնակչության զգալի մասը դժգոհ լինի համայնքի ղեկավարից: Այս տեսանկյունից նման ծրագրերը շատ կարևոր են: Լավ գիտեք՝ ինչ իրավիճակ ենք ունեցել նախկինում և ունենք հիմա, լավ գիտեք, որ երկրում մթնոլորտ է փոխվել: Բոլորս պիտի շարժվենք համապատասխան Հայաստանի նոր իրողությունների: Ուզում եմ կարևորել, որ քաղաքացիները ու հատկապես ակտիվ երիտասարդությունը պիտի մասնակից ու հաղորդակից լինեն ծրագրերին և համայնքում կատարվող ամեն ինչին, նաև կառավարմանը: Առայժմ այս մասով շատ լուրջ փոփոխություն չունենք»:

Ծրագրի նպատակների ու գործիքների մասին Վահան Մովսիսյանը մանրամասնեց. «Համայնքի մասնակցայնությունն ապահովելու համար փորձելու ենք լսելի դարձնել քաղաքացիների ձայնը: Ի տարբերություն մյուս ծրագրերի, այս ծրագիրն ունի առավելություն, որ մեզ հետ աշխատում են տեղական կազմակերպություններ: Մյուս առավելությունն այն է, որ ծրագիրը դատարկաձեռն չենք իրականացնելու. լինելու են ներդրումներ: 52 բազմաբնակավայր համայնքներում ունենալու ենք բնակիչների հետ աշխատանք և համայնքի բյուջեում բնակչի բյուջե տողի ստեղծում, որտեղ մենք գումար ենք դնելու, գումար է դնելու նաև համայնքը: Փորձելու ենք նաև խրախուսել միջհամայնքային համագործակցությունը»:

Ծրագրով նախատեսվում են նաև ցուցադրական դրամաշնորհներ. ցուցադրվելու է, թե փոքր գումարով ինչպիսի ստարտափ կարելի է ներկայացնել և ստեղծել մի բան, որին  հետագայում կմիանա համայնքի բնակիչը, համայնքը, հետո պետությունը»:

Ծրագրի ներկայացումից հետո տեղի ունեցավ համագործակցության հուշագրերի ստորագրում համայնքների և «Քաղաքացիների ձայնն ու գործողությունները Հայաստանի խոշորացված հանայնքներում» ծրագրի միջև:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...