«ԵՄ կայուն էներգիայի օրերի կազմակերպումը տեղական մակարդակում՝ Հայաստանի օրինակով» վեբինար՝ Դաշնագրին անդամակցող համայնքների մասնակցությամբ

«ԵՄ կայուն էներգիայի օրերի կազմակերպումը տեղական մակարդակում՝ Հայաստանի օրինակով» վեբինար՝ Դաշնագրին անդամակցող համայնքների մասնակցությամբ

18.06.2021

Հունիսի 18-ին ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «ԵՄ կայուն էներգիայի օրերի կազմակերպումը տեղական մակարդակում» առցանց վեբինար:

Վեբինարին մասնակցել են «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչները:

Քննարկվել են «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2021» -ի հետ կապված կազմակերպչական հարցեր, կայուն էներգետիկ օրերի անցկացման գաղափարներ, նախորդ տարիների փորձառության հետ կապված դիտարկումները և այլն:

Հայաստանի համայնքների միության գործադիր տնօրենի տեղակալ Արաքս Միքայելյանն իր ողջույնի խոսքում փաստել է՝ տարեցտարի աճում է համայնքների մասնակությունը ԵՄ կայուն էներգիայի օրերին: Նա նաև նշել է, որ ընդհանուր փորձը միջոցառումների անցկացման դեպքում ապացուցում է, որ այդ միջոցառումները ոչ միայն ծառայում են համայնքների իրազեկվածության բարձրացմանը նշված թեմաներով, այլև ընդհանրապես համայնքային կյանքի զարգացմանը, երիտասարդ, ակտիվ մասնագետների՝ համայնքային կյանքին ինտեգրմանը:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ազգային փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը նշել է, որ իրազեկումը և կարողությունների ամրապնդումն ընդհանրապես Քաղաքապետերի դաշնագրի՝ որպես խոշորագույն նախաձեռնության հիմնական գործողություններից մեկն է: Այն մեկն է այն պարտավորություններից, որ ստանձնել են համայնքները՝ միանալով Դաշնագրին: ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի հաղորդակցության փորձագետ՝ Հայաստանում Տաթևիկ Հարությունյանը «ԵՄ կայուն էներգիայի օրերի կազմակերպումը տեղական մակարդակում՝ Հայաստանի օրինակով» ցուցադրության միջոցով ներկայացրել է նախորդ տարիներին անցկացված կայուն էներգետիկ օրերի արդյունքներն ու կայուն էներգիայի կազմակերպման գաղափարներ:

Հարցուպատասխանի փուլում Դաշնագրին անդամակցող համայնքների ներկայացուցիչները որոշ առաջարկներ են ներկայացրել: Համայնքների ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են հայտնել, որ 2021-ին ԵՄ կայուն էներգիայի շաբաթն անցկացվելու է հոկտեմբերի 25-29-ը ի տարբերություն նախորդ տարիների, երբ այն անցկացվում էր հունիսին: Նրանք փաստել են, որ հոկտեմբերին բոլոր ուսումնական հաստատություններն աշխատում են, ուստի ավելի հեշտէ լինելու աշխատել նրանց հետ: Նաև նշել են՝ ցանկալի կլիներ, որ ուղեցույցներ տրամադրվեին համայնքներին այն մասին, թե ինչ շեշտադրումներ պետք է կատարվեն միջոցառումների կազմակերպման հարցում: Առաջարկներ են հնչեցին, թե ինչ ձևաչափերով միջոցառումներ կազմակել, շատ համայնքներ արդեն ունեն միջոցառումների ցանկեր: Նաև առաջարկ է հնչել պահպանել առցանց ձևաչափը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...