Համայնքի ղեկավարների և փորձագետների հետ քննարկվել են ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին զուգահեռ Միության վերափոխմանն առնչվող հարցեր

Համայնքի ղեկավարների և փորձագետների հետ քննարկվել են ՏԻՄ ոլորտում բարեփոխումներին զուգահեռ Միության վերափոխմանն առնչվող հարցեր

18.02.2022

Երևանում փետրվարի 18-ին տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության ռազմավարության մշակման աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ տասնյակ համայնքների ղեկավարներ:

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը նշել է, որ հանդիպման նպատակը Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտում ու վարչատնտեսական ռեֆորմներին զուգահեռ Միության վերափոխումն է: Նա փաստել է. «Ինչպես գիտեք՝ նախկին 502 համայնքների փոխարեն այսօր ունենք ընդամենը 79 համայնք: Միության կառավարման մարմինները պետք է համապատասխանեցնենք նոր իրողություններին: Մինչ այժմ գործել է Միության կանոնադրական մարմինների եռաստիճան համակարգ: Սակայն այս համակարգն այլևս գործել չի կարող: Որպես աշխատանքային խումբ՝ պետք է փորձագետների աջակցությամբ փոփոխություններ նախատեսենք և ներկայացնենք Միության՝ առաջիկայում հրավիրված համագումարին:

Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում նաև ամփոփվել են Միության գործող ռազմավարական պլանի կատարման աարդյունքները: Քննարկվել են Միության նոր ռազմավարության մշակմանը, ինչպես նաև կանոնադրական մարմինների փոփոխություններին առնչվող խնդիրներ:

Տեղեկացնենք՝ փետրվարի ամսվա վերջում պլանավորվում է անցկացնել Միության հանրապետական խորհրդի նիստ, իսկ  մարտ ամսին նախատեսվում է անցկացնել Միության ընդհանուր ժողով, որի ընթացքում կհաստատվի նոր կանոնադրությունը:

Հանդիպման ընթացքում համայնքների ղեկավարները նաև հնարավորություն ունեցան ՏԻՄ ոլորտի կարգավորումների հետ կապված իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ տեղական և միջազգային փորձագետներից: Հանդիպմանը մասնակցում էին  տեղական փորձագետներ Վահագն  Պետրոսյանը և Արտակ Երգենյան, միջազգային փորձագետներ Դավիթ Մելուան, Ջերեմի Սիմիթը, Իեն Վիլսենը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...