«Առաջին քայլերը՝ դեպի կանաչ երազանք» խորագիրը կրող խաղ-միջոցառում՝ Երևանում

«Առաջին քայլերը՝ դեպի կանաչ երազանք» խորագիրը կրող խաղ-միջոցառում՝ Երևանում

30.06.2023

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում հունիսի 30-ին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվեց «Առաջին քայլերը՝ դեպի կանաչ երազանք» խորագիրը կրող խաղ-միջոցառումը:

Այս տարի միջոցառման էպիկենտրոնում հիմնականում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն էին և նրանց ներգրավումը թեմատիկ խաղերում:

Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր ուսուցողական խաղ-դաս՝ բնության և շրջակա միջավայրի վերաբերյալ:

Խաղ-դասի առաջին հատվածում դպրոցահասակ աշակերտները երեխաների համար պատրաստել էին փոքրիկ ներկայացում՝ թափոնների տեսակավորման և վերամշակման կարևորության վերաբերյալ:

Աշակերտները երեխաներին նվիրեցին նաև վերամշակված թափոններից պատրաստված ծաղիկներ, զարդեր, խաղալիքներ:

Խաղ-դասի երկրորդ հատվածում երեխաների համար կազմակերպվել էր հանելուկ-վիկտորինա: Երկիր մոլորակին և մեզ շրջապատող աշխարհին առնչվող հանելուկներին պատասխանելով՝ երեխաները հավաքեցին մեծ դետալներով փազլ, որտեղ պատկերված էին Երկիր մոլորակը և այն պաշտպանող ու մաքուր պահող փոքրիկները:

Այդպիսով՝ նախադպրոցական տարիքի երեխաներն արեցին իրենց առաջին քայլերը՝ փորձելով ավելի լավ ճանաչել իրենց շրջապատող աշխարհը:

Միջոցառման բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ և թեմատիկ նվերներ:

Հիշեցնենք, որ Կայուն էներգիայի շաբաթն ավանդաբար կազմակերպվող և բարձր վարկանիշ ունեցող գործողությունների շարք է, որի նպատակն է մարդկանց իրազեկումը կլիմայի փոփոխության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության վերաբերյալ: Կայուն էներգիայի շաբաթը համարվում է վերականգնվող էներգետիկային նվիրված ամենամասշտաբային միջոցառումը Եվրոպական միության անդամ և գործընկեր երկրների շարքում, որին արդեն հինգերորդ տարին է, ինչ միանում է Երևանի քաղաքապետարանը:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը
ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2024 թվականին կնշվի հունիսի 11-13-ը

07:25

14 05 2024

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable...

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...