ՀՀ-ում և Սերբիայում ՏԻՄ խնդիրները շատ դեպքերում համընկնում են. ՀՀՄ պատվիրակության այցը Սերբիա

ՀՀ-ում և Սերբիայում ՏԻՄ խնդիրները շատ դեպքերում համընկնում են. ՀՀՄ պատվիրակության այցը Սերբիա

08.07.2018

Հուլիսի 2-6-ը Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) պատվիրակությունն այցելեց Սերբիա: Հուլիսի 3-ին այցի շրջանակներում պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Բելգրադում տեղակայված Սերբիայի քաղաքների մշտական համաժողովի (ՍՔՀՄ) գրասենյակում: ՀՀ քաղաքապետերն ու Հայաստանի համայնքների միության (ՀՀՄ) պատվիրակության մյուս ներկայացուցիչները ծանոթացան և քննարկեցին երկուստեք հետաքրքրող մի շարք խնդիրներ:

ՍՔՀՄգլխավոր քարտուղար Ժորժ Ստանիչը հիշեց՝ ժամանակին, երբ ստեղծում էին կազմակերպությունը, 5 հոգով էին, այժմ կազմակերպությունն ունի 70 հոգանոց աշխատակազմ՝ իրավաբաններից մինչև քաղաքագետներ. մասնագետներ, որոնք մեծ ճանաչում ունեն: Պարոն Ստանիչի տեղեկացմամբ՝ կազմակերպության նախագահությունը ձևավորվում է 2 տարին մեկ. այն կազմված է 24 անդամներից՝ 23 համայնքների ղեկավարներ և գլխավոր քարտուղար:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Սերբիայում ՏԻՄ համակարգը: ՍՔՀՄ ներկայացուցիչ Նիկոլա Տարբուկի փոխանցմամբ՝ Սերբիայի համայնքնապետարանները Եվրոպայում մեծագույններից են. համայնքային բնակչության թիվը հասնում է 45.000-ի: Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև սերբական օրենսդրական դաշտը, ու ՍՔՀՄ ներկայացուցիչները շեշտեցին, որ գոյություն ունեն խիստ չափորոշիչներ պետական վերահսկողության մարմինների՝ ՏԻՄ-երում վերահսկողություն իրականացնելու հարցում:

Սերբիայի տարածքում գործում են համայնքային ծառայության  կենտրոններ, որտեղ խորհրդատվություն է տրվում համայնքներին: Գործում է նաև համայնքների աշխատակազմերի ղեկավարների ցանց: Կառույցի ներկայացուցիչների սահմանմամբ՝ իրենց նպատակն է անել այնպես, որ համայնքների խնդիրները լուծվեն պետական մակարդակում համապատասխան օրենքների միջոցով: Այստեղ շահերի պաշտպանությունն ու ծառայությունների մատուցումը դիտարկվում են մեկ շղթայում: Նիկոլ Տարբուկը նաև տեղեկացրեց. «Տարեկան վերապատրաստում ենք 2000 ՏԻՄ անդամներ, իրակայացնում խորհրդատվական ծառայություններ, նաև անմիջական աջակցություն կոնկրետ ՏԻՄ-երին: Տարին երկուսից երեք անգամ տարբեր հեռահար ուսուցման ծրագրեր ենք առաջարկում, որոնք տևում են վեցից ութ շաբաթ: ՏԻՄ-երին խորհրդատվական ծառայություններ իրականացնելու համար համագործակցում ենք նաև փորձագետների հետ»: ՍՔՀՄ ներկայացուցչի տեղեկացմամբ՝ ունեն նորարարական գործիք. էլեկտրոնային կայքում տեղադրված հարցաշարի միջոցով ՏԻՄ-երը կարող են վերլուծել իրենց կարողությունները:

ՀՀՄ պատվիրակության անդամներին հետաքրքրեց կառավարության հետ խորհրդակցությունների մեխանիզմն ինչպե՞ս են համակարգում, պարոն Տարբուկը նշեց. «Բոլոր համայնքները մեր անդամներն են: Չունենք որևէ պարտադրանք, որ պետությունը խորհրդակցի ՏԻՄ-երի հետ: Կարևոր է, որ մեր ասոցիացիան ցույց տա կառավարությանը, որ իր բոլոր անդամներն իր մեջքին կանգնած են և ներկայացնեն միասնական ձայն ու դիրքորոշում: Եղավ ժամանակահատված, երբ գրեթե բոլոր ՏԻՄ ղեկավարներն իրենց քաղաքական պատկանելությունը փոխեցին, բայց մեզ ասացին, թե դուք ներկայացնում եք մեր շահերը և մեզ մոտ ասոցիացիայի հետ կապված ոչինչ չի փոխվել:»:

Հարցին՝ ինչքա՞ն է կազմում բոլոր 170 համայնքների ֆինանսները հանրային ֆինանսներում կամ ՀՆԱ-ի մեջ, որպեսզի պատկերացնենք ապակենտրոնացան մակարդակը, պարոն Տաբուկը պատասխանեց. «2015-ի տվյալներով՝ 7-8 տոկոսն է ՀՆԱ-ի»: Սերբիայում կա 10 կին համայնքի ղեկավար, մի շարք համայքների աշխատակազմերի ղեկավարները կանայք են, սակայն քաղաքական իշխանություն ունի համայնքի ղեկավարը: Մյուս հարցին՝ երկրում քաղաքական իրավիճակի փոփոխման դեպքում հարաբերակցություն փոխվո՞ւմ է ՏԻՄ-երում կամ կա՞ն արդյոք քաղաքային համայնքների ղեկավարներ, որոնք անկուսակցականներ են, պարոն Տարբուկը պատասխանեց. «Վերջին 2 տարվա ընթացքում հիմնականում ՏԻՄ ընտրություններն արտացոլում են ազգային ընտրությունների տրամաբանությունը, քանի որ հիմնականում նույն ժամանակահատվածում են կազմակերպվում: Սովորաբար ով վերցնում է կենտրոնական իշխանությունը, վերցնում է նաև տեղական իշխանությունը: 6-7 համայնք ունենք, որոնք ներկայացնում են ընդդիմությունը, մյուսները կամ իշխող կուսակցություններից են, կամ  աջակցում են իշխող կուսակցությանը: Կան մարդիկ, որոնք սկսել են որպես տեղական լիդերներ, հետո աստիճանաբար նրանք դարձել են կունսակցականներ»:

ՀՀՄ պատվիրակության անդամները հանդիպում ունեցան նաև Սերբիայի պետական կառավարման և ՏԻՄ նախարար Բրանկո Ռուժիչի ու խորհրդականների հետ: Այս ընթացքում քննարկում ծավալվեց երկու երկրներում ՏԻՄ մարմինների գործունեության, օրենսդրական դաշտի, կենտրոնական իշխանություններ և ՏԻՄ մարմինների համագործակցության մասին:

Հավելենք, որ այցի շրջանակներում հայ պատվիրակներն այցելեցին նաև Սերբիայի Սոմբոր և Կնիչ համայնքների:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում
«Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի ներդրում և էներգետիկ կառավարիչների նշանակում» թեմայով ուսուցողական սեմինար՝ Երևանում

12:37

07 12 2023

Երևանում դեկտեմբերի 5-6-ին անցկացվել է «Համայնքային էներգետիկ կառավարման համակարգի...

ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը
ԵԽ Կոնգրեսը ժողովրդավարության համար սպառնալիք է համարել տեղական ընտրված ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը

10:04

01 11 2023

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (ԵԽ Կոնգրես) մտահոգություն է...

ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը
ԵԽ Կոնգրեսն ընդունել է Երևան քաղաքի ավագանու ընտրությունների վերաբերյալ զեկույցը

13:26

30 10 2023

Ստրասբուրգում անցկացված Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ...