Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

Պարգևատրման արարողություն Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում՝ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում

29.08.2025

Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակներում համայնքում անցկացված մրցույթների հաղթողները և կայուն էներգիայի օրերի ակտիվ մասնակիցները։

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվեց հունիսի 10-ից 12-ը՝ «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով:

Կայուն էներգիայի շաբաթվա անցկացման նպատակն է բարձրացնել համայնքների բնակիչների և շահառուների (հատկապես երեխաների և երիտասարդների) տեղեկացվածությունը համայնքների կայուն և կանաչ զարգացման նպատակների, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկ ռեսուրսների լայնատարած օգտագործման, կանաչ զարգացման, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հիմնախնդիրների վերաբերյալ:

Պարգևատրման արարողությունը մեկնարկեց Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի սաների պատրաստած թեմատիկ հոլովակի դիտմամբ։

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի Հայաստանի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանը շնորհակալություն հայտնեց Աբովյանի ՏԻՄ-ին, համայնքապետարանի աշխատակազմին, կենտրոնի տնօրեն Ալվարդ Սարգսյանին «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին մասնակցելու համար։ Նա հայտնեց, որ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը համագործակցում է Հայաստանի 30 համայնքների հետ․ «Ծրագրի հիմնական նպատակն է տեխնիկական, տեղեկատվական, փորձագիտական աջակցություն ցուցաբերել համայնքներին, որ կարողանան մասնակցել ԵՄ Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությանը։ 2008-ից մեկնարկած այս նախաձեռնությունն այսօր ամենախոշոր համայնքահեն, համայնքների համար նախաձեռնությունն է, որն աշխատում է ՏԻՄ-երի հետ։ Նպատակն է օգնել համայնքներին, որ մշակեն և իրականացնեն կայուն և կանաչ զարգացման գործողությունների ծրագրեր՝ մինչև 2030, 2040, 2050 թվական, գործողություններ, որոնք թույլ են տալիս էներգաարդյունավետության, էներգախնայողության և վերականգնվող էներգետիկ ռեսուրսների հաշվին էներգասպառման նվազեցում և ջերմոցային գազերի արտանետման նվազեցում»։

Կենտրոնի տնօրեն Ալվարդ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով իրենց հյուրընկալվելու համար, ինչպես նաև ներկայացնելով, թե Կայուն էներգիայի շաբաթվա ընթացքում կենտրոնում ինչ միջոցառումներ են կազմակերպվել, նշեց, որ այդ միջոցառումներին ակտիվ մասնակցել են նաև արցախահայ ընտանիքների երեխաներ, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներ։

Աբովյան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Ռոզա Նալթակյանը կարևորեց ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում իրականացվող միջոցառումները՝ նշելով, որ դրանք ուղղված են երեխաների զարգացմանը, կրթությանն ու դաստիարակությանը։ Նա վստահեցրեց՝ Ծրագրի թիմի այցը Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն ոգևորող կլինի համայնքի մյուս կազմակերպությունների համար, և հաջորդ տարի ավելի մեծ կազմով կմասնակցեն ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան։

«ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2025»-ի շրջանակում Աբովյան համայնքում կազմակերպվել է 3 միջոցառում՝բնապահպանական միջոցառում՝ ծառատունկ, բացօթյա նկարչություն, թեմատիկ դաս, որոնց մասնակցել է շուրջ 100 մարդ։

Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ «ԵՄ կայուն էներգիայի շաբաթ-2025»-ին ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին Անիկ Սվազլյանը, Անգելինա Զաքարյանը,  Նարեկ Սահակյանը, Նարեկ Այվազյանը, Գևորգ Գրիգորյանը, Արեգ Աբգարյանը։

 

 

 


NEWS

Meeting with PR Representatives of Various Communities
Meeting with PR Representatives of Various Communities

01:09

22 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Communities Association of Armenia, held an online...

Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău
Armen Harutyunyan to Participate in the 15th Anniversary Conference of the Covenant of Mayors in the Eastern Partnership Region in Chișinău

23:31

18 05 2026

Armen Harutyunyan, Executive Director of the Communities Association of Armenia, will...

Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme
Armen Harutyunyan delivered a speech at the training seminar organized within the framework of the European Union’s Covenant of Mayors East programme

12:42

14 05 2026

The Executive Director of the Union of Communities of Armenia , Armen Harutyunyan , delivered...

Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development
Union of Communities of Armenia and Salar International Discuss New Cooperation Programs Aimed at Community Development

15:00

12 05 2026

Armen Harutyunyan, Director General of the Union of Communities of Armenia , met with Lena...

Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo
Tigran Avinyan participates in G-NETS / SusHi Tech Tokyo 2026 in Tokyo

00:14

29 04 2026

Yerevan Mayor and President of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan, is...