Երևանի քաղաքապետն ու Սպիտակի համայնքապետը վերընտրվել են «էներգաարդյունավետ  համայնքների դաշինքի» նախագահ և փոխնախագահ

Երևանի քաղաքապետն ու Սպիտակի համայնքապետը վերընտրվել են «էներգաարդյունավետ համայնքների դաշինքի» նախագահ և փոխնախագահ

06.06.2018

Հունիսի 6-ին տեղի է ունեցել «Հայաստանի էներգաարդյունավետ  համայնքների դաշինքի» անդամների նիստ։ Դաշինքին անդամակցում են Հայաստանի թվով 41 համայնքներ։ 

Նիստը նախորդել է կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում կազմակերպված «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» համաժողովին։

Նիստի ընթացքում  ներկայացրեցին էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերը։ Այնուհետև, Դաշինքի անդամները գնահատելով Երևան և Սպիտակ քաղաքների ակտիվ գործունեությունը, դաշինքի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սպիտակ համայնքի ղեկավար, դաշինքի փոխնախագահ Գագիկ Սահակյանի դերակատարումն ու ներդրումը՝ վերջիններիս միաձայն վերընտրեցին նույն պաշտոններում։

 Հայաստանի էներգաարդյունավետ համայնքների դաշինքը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամավորության սկզբունքով ձևավորված համագործակցության հարթակ է, որը գործում է Հայաստանի համայնքների միության հովանու ներքո: Խումբը եվրոպական EnergyCities կազմակերպության անդամ է։ Խմբի քարտուղարության գործառույթը համատեղ իրականացնում են «Հայաստանի Էներգախնայողության աջակցման հիմնադրամը» և  Հայաստանի համայնքների միության աշխատակազմը։

Դաշինքը ստեղծվել է Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի որոշմամբ՝ նպատակ ունենալով բավարարել համայնքների ժամանակակից տեղեկատվության, նոր տեխնոլոգիաների, ներդրումների, զարգացման համագործակցության և փորձի փոխանակման պահանջմունքները՝ էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգետիկ անվտանգության բարձրացման, որակյալ էներգետիկ ծառայությունների մատուցման, շրջակա միջավայրի պահպանության և համայնքային կայուն զարգացման ոլորտում:


NEWS

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով կարճ տեսահոլովակների և անիմացիաների մրցույթ երիտասարդների համար

15:00

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով լուսանկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

14:34

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար
Ուշադրություն. «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական մրցույթ երեխաների և երիտասարդների համար

12:55

09 06 2025

2025 թվականի հունիսի 10-ից մինչև 12-ը նշվող ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy...

Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը
Ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (EU Sustainable Energy Week) 2025 թվականին կնշվի հունիսի 10-12-ը

16:44

22 04 2025

Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը (ԵՄ ԿԷՇ, EU...