Երևանի քաղաքապետն ու Սպիտակի համայնքապետը վերընտրվել են «էներգաարդյունավետ համայնքների դաշինքի» նախագահ և փոխնախագահ
06.06.2018
Հունիսի 6-ին տեղի է ունեցել «Հայաստանի էներգաարդյունավետ համայնքների դաշինքի» անդամների նիստ։ Դաշինքին անդամակցում են Հայաստանի թվով 41 համայնքներ։
Նիստը նախորդել է կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում կազմակերպված «Կայուն էներգետիկայի զարգացման հեռանկարները Հայաստանի համայնքներում» համաժողովին։
Նիստի ընթացքում ներկայացրեցին էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերը։ Այնուհետև, Դաշինքի անդամները գնահատելով Երևան և Սպիտակ քաղաքների ակտիվ գործունեությունը, դաշինքի նախագահ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սպիտակ համայնքի ղեկավար, դաշինքի փոխնախագահ Գագիկ Սահակյանի դերակատարումն ու ներդրումը՝ վերջիններիս միաձայն վերընտրեցին նույն պաշտոններում։
Հայաստանի էներգաարդյունավետ համայնքների դաշինքը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամավորության սկզբունքով ձևավորված համագործակցության հարթակ է, որը գործում է Հայաստանի համայնքների միության հովանու ներքո: Խումբը եվրոպական EnergyCities կազմակերպության անդամ է։ Խմբի քարտուղարության գործառույթը համատեղ իրականացնում են «Հայաստանի Էներգախնայողության աջակցման հիմնադրամը» և Հայաստանի համայնքների միության աշխատակազմը։
Դաշինքը ստեղծվել է Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի որոշմամբ՝ նպատակ ունենալով բավարարել համայնքների ժամանակակից տեղեկատվության, նոր տեխնոլոգիաների, ներդրումների, զարգացման համագործակցության և փորձի փոխանակման պահանջմունքները՝ էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման, էներգետիկ անվտանգության բարձրացման, որակյալ էներգետիկ ծառայությունների մատուցման, շրջակա միջավայրի պահպանության և համայնքային կայուն զարգացման ոլորտում:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct