Եվրոպայի խորհրդի Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջան. տեղական և ռեգիոնալ մակարդակներում հանրային էթիկայի և արդյունավետ կառավարման խթանում

Եվրոպայի խորհրդի Տեղական և ռեգիոնալ իշխանությունների կոնգրեսի 31-րդ նստաշրջան. տեղական և ռեգիոնալ մակարդակներում հանրային էթիկայի և արդյունավետ կառավարման խթանում

14.10.2016

Կներկայացվեն երկու զեկույցներ՝ «Կոռուպցիայի կանխարգելում և հանրային էթիկայի խթանում տեղական և ռեգիոնալ մակարդակներում»  և «Վարչական ռեսուրսների չարաշահումը ընտրարշավների ժամանակ և տեղական ու ռեգիոնալ ընտրված ներկայացուցիչների դերը» թեմաներով: Ի՞նչ կարելի է անել տեղական և ռեգիոնալ մակարդակում ներգրավումը և արդյունավետ կառավարումը բարելավելու համար: Կոնգրեսի անդամները կքննարկեն այս հարցը քննարկելով նաև մի քանի այլ զեկույցներ՝ «Գնչուների և ճամփորդողների իրավիճակը աճող ռասիզմի և այլատյացության պայմաններում», «Կանանց մասնակցությունը և ներկայացվածությունը տեղական և ռեգիոնալ մակարդակներում», «Գենդերային բյուջետավորում» և «Մետրոպոլիայի տարածքների արդյունավետ կառավարում», ինչպես նաև քննարկման փաստաթուղթ՝ տեղական մակարդակում արմատականացման դեմ պայքարի մասով Կոնգրեսի ռազմավարության վերաբերյալ: Օրակարգում ընդգրկված է նաև «Սոցիալական իրավունքները Եվրոպայում. Եվրոպական սոցիալական խարտիայի իրականացումը ռեգիոնալ մակարդակում» թեմատիկ քննարկումը: