Արամուսի համայնքապետարանի նախաձեռնությունը. քլորի ախտահանիչ հաբեր են բաժանում բնակիչներին, որ ախտահանեն տներն ու շրջակայքը
07.04.2020
ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչները համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի վստահեցմամբ՝ հետևում են ինքնամեկուսանալու կոչերին:
Այս առիթով նա ասաց. «Հպարտությամբ պետք է նշեմ, որ համայնքի գրեթե բոլոր բնակիչները մեկ անձի նման հետևում են համայնքապետարանի կողմից ինքնամեկուսանալու, սանիտարահիգիենիկ կանոնները պահպանելու և այլ բազում կոչերի, իսկ մենք բացառապես առաջնորդվում ենք պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներով»:
Հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ եք որևէ դրվագ ներկայացնել, երբ սկզբում համայնքի որոշ բնակիչներ հրաժարվել են կատարել հորդորները, բայց բացատրական աշխատանքներից հետո այս միջոցի կարևորությունը հասկացել են, Հրար Նիկողոսյանը պատասխանեց. «Այդպիսի առանձնահատուկ դրվագ չի եղել, բայց սկզբնական շրջանում կային բնակիչներ, որոնք թերահավատորեն էին մոտենում այս խնդրին, ինչը ժամանակի հետ շտկվեց պատշաճ իրազեկման շնորհիվ»:
Համայնքում այս պահին վարակակիր չկա, համայնքի ղեկավարը հույս ունի, որ չի էլ արձանագրվի: Նա հայտնեց, որ կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով երեք օրը մեկ անգամ ախտահանվում են համայնքի բոլոր փողոցները և վարչական շենքերը: Նա նաև նշեց. «Արտակարգ դրության օրերին Կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով քննարկումների արդյունքում որոշվեց ձեռք բերել ախտահանիչ քլորի հաբեր և բաժանել համայնքի բոլոր բնակիչներին, որպեսզի ախտահանեն իրենց տունն ու շրջակայքը, ինչը և անում ենք»:
Այս օրերին համայնքապետարանն աշխատում է ժամը 10:00-13:00-ը՝ համաձայն պարետի՝ մարտի 24-ի որոշման:
Հարցին՝ ի՞նչ օգնության կարիք ունի համայնքը, Հրայր Նիկողոսյանը պատասխանեց. «Ներկա պահին կորոնավիրուսային վարակի հետ կապված համայնքը որևէ օգնության կարիք չունի, քանի որ համայնքի բնակիչները հետևում են մեր կոչերին, և իհարկե պետությունը լիարժեք կանգնած է բոլորիս կողքին»:
18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...
18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...
18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
18:39
26 08 2025
Իջևանի համայնքապետարանում օգոստոսի 25-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի...
17:47
26 08 2025
Օգոստոսի 25-ին «Արթիկի երիտասարդների տուն» կենտրոնում կազմակերպված պարգևատրման...
14:43
26 08 2025
Օգոստոսի 25-ին Թալին համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct