Արամուսի համայնքապետարանի նախաձեռնությունը. քլորի ախտահանիչ հաբեր են բաժանում բնակիչներին, որ ախտահանեն տներն ու շրջակայքը

Արամուսի համայնքապետարանի նախաձեռնությունը. քլորի ախտահանիչ հաբեր են բաժանում բնակիչներին, որ ախտահանեն տներն ու շրջակայքը

07.04.2020

ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի բնակիչները համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի վստահեցմամբ՝ հետևում են ինքնամեկուսանալու կոչերին:

Այս առիթով նա ասաց. «Հպարտությամբ պետք է նշեմ, որ համայնքի գրեթե բոլոր բնակիչները մեկ անձի նման հետևում են համայնքապետարանի կողմից ինքնամեկուսանալու, սանիտարահիգիենիկ կանոնները պահպանելու և այլ բազում կոչերի, իսկ մենք բացառապես առաջնորդվում ենք պարետատան և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներով»:

Հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ եք որևէ դրվագ ներկայացնել, երբ սկզբում համայնքի որոշ բնակիչներ հրաժարվել են կատարել հորդորները, բայց բացատրական աշխատանքներից հետո այս միջոցի կարևորությունը հասկացել են, Հրար Նիկողոսյանը պատասխանեց. «Այդպիսի առանձնահատուկ դրվագ չի եղել, բայց սկզբնական շրջանում կային բնակիչներ, որոնք թերահավատորեն էին մոտենում այս խնդրին, ինչը ժամանակի հետ շտկվեց պատշաճ իրազեկման շնորհիվ»:

Համայնքում այս պահին վարակակիր չկա, համայնքի ղեկավարը հույս ունի, որ չի էլ արձանագրվի: Նա հայտնեց, որ կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով երեք օրը մեկ անգամ ախտահանվում են համայնքի բոլոր փողոցները և վարչական շենքերը: Նա նաև նշեց. «Արտակարգ դրության օրերին Կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով քննարկումների արդյունքում որոշվեց ձեռք բերել ախտահանիչ քլորի հաբեր և բաժանել համայնքի բոլոր բնակիչներին, որպեսզի ախտահանեն իրենց տունն ու շրջակայքը, ինչը և անում ենք»:

Այս օրերին համայնքապետարանն աշխատում է ժամը 10:00-13:00-ը՝ համաձայն պարետի՝ մարտի 24-ի որոշման:

Հարցին՝ ի՞նչ օգնության կարիք ունի համայնքը, Հրայր Նիկողոսյանը պատասխանեց. «Ներկա պահին կորոնավիրուսային վարակի հետ կապված համայնքը որևէ օգնության կարիք չունի, քանի որ համայնքի բնակիչները հետևում են մեր կոչերին, և իհարկե  պետությունը լիարժեք կանգնած է բոլորիս կողքին»:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ
Հանդիպում տարբեր համայնքների PR պատասխանատուների հետ

01:09

22 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը առցանց հանդիպում ունեցավ...

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին
Հայկական պատվիրակությունը Քիշնևում մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի 15-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովին

17:34

20 05 2026

Հայկական պատվիրակությունը Քիշնևում մայիսի 20-21-ը մասնակցում է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝...

Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին
Արմեն Հարությունյանը Քիշնևում մասնակցելու է Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի 15-ամյակին նվիրված համաժողովին

23:31

18 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը մայիսի 20-21-ին Մոլդովայի...

Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին
Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում կազմակերպված ուսուցողական սեմինարին

12:42

14 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը ելույթով հանդես է եկել...

Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր
Հայաստանի համայնքների միությունը և Salar International-ը քննարկել են համայնքների զարգացմանն ուղղված նոր համագործակցային ծրագրեր

15:00

12 05 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Salar...