Համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև

Համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև

25.08.2019

Oգոստոսի 25-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության և Խորվաթիայի համայնքների միության միջև համագործակցության  համաձայնագրի ստորագրման արարողություն:

Համաձայնագրում ամրագրված է, որ երկու երկրների համայնքների միությունները պատրաստակամություն են հայտնում ստեղծել բարենպաստ պայմաններ Հայաստանի և Խորվաթիայի Հանրապետության (ԽՀ) համայնքների համագործակցության համար: Համաձայնագրի նպատակն է ստեղծել երկկողմանի համագործակցություն, որն ուղղված կլինի Հայաստանի և Խորվաթիայի համայնքների սոցիալ-քաղաքական, մշակութային և տնտեսական կապերի բարելավմանը: Համաձայնագրում առանձին հոդվածով ամրագրված է նաև իրականացնել գործողություններ, որոնք ուղղված կլինեն երկու երկրների տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ից ԽՀ համայնքների միության խորհրդի նախագահ Մարտին Բարիշևիչի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում է: Խորվաթիայի մի շարք համայնքների ղեկավարներ Հայաստանում հանդիպումներ են ունեցել պետական մարմինների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: