
Համագործակցության համաձայնագիր՝ Հայաստանի և Խորվաթիայի համայնքների միությունների միջև
25.08.2019
Oգոստոսի 25-ին Հայաստանի համայնքների միությունում տեղի ունեցավ Հայաստանի համայնքների միության և Խորվաթիայի համայնքների միության միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողություն:
Համաձայնագրում ամրագրված է, որ երկու երկրների համայնքների միությունները պատրաստակամություն են հայտնում ստեղծել բարենպաստ պայմաններ Հայաստանի և Խորվաթիայի Հանրապետության (ԽՀ) համայնքների համագործակցության համար: Համաձայնագրի նպատակն է ստեղծել երկկողմանի համագործակցություն, որն ուղղված կլինի Հայաստանի և Խորվաթիայի համայնքների սոցիալ-քաղաքական, մշակութային և տնտեսական կապերի բարելավմանը: Համաձայնագրում առանձին հոդվածով ամրագրված է նաև իրականացնել գործողություններ, որոնք ուղղված կլինեն երկու երկրների տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 20-ից ԽՀ համայնքների միության խորհրդի նախագահ Մարտին Բարիշևիչի գլխավորած պատվիրակությանը Հայաստանում է: Խորվաթիայի մի շարք համայնքների ղեկավարներ Հայաստանում հանդիպումներ են ունեցել պետական մարմինների, գործարար համայնքի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

19:23
29 03 2026
From March 31 to April 2, Strasbourg, France, will host the landmark 50th Session of the...

17:05
26 03 2026
Fiscal decentralization issues related to increasing the efficiency of providing community...

19:38
20 03 2026
Yerevan Mayor and Chairman of the Board of the Union of Communities of Armenia, Tigran Avinyan,...

18:52
29 08 2025
Օգոստոսի 28-ին «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից պարգևատրվեցին «ԵՄ...

18:37
29 08 2025
Օգոստոսի 28-ին Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողության...

18:28
29 08 2025
Օգոստոսի 28-ին Ակունք համայնքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի կողմից...
22
Nov
26
Oct
25
Oct