Տեղի է ունեցել Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման ծրագրի Ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը

Տեղի է ունեցել Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման ծրագրի Ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը

31.05.2021

Մայիսի 27-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Վանաձորի, Գյումրու և Լեհաստանի Պիլա քաղաքի համայնքապետարանների համագործակցությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող  «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» (ԿԿԿ ԴԱՇԻՆՔ), ABC.GoV: Alliance for Better City Governance) ծրագրի Ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստը: Ղեկավար կոմիտեն Ծրագրի հիմնական որոշում կայացնող մարմինն է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Ղեկավար կոմիտեի  անդամներն են Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, Վանաձորի, Գյումրու և Պիլայի համայնքապետերը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Կադաստրի կոմիտեի, ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի համայնքների միության,  Լոռու և Շիրակի մարզպետարանների, Վանաձորի և  Գյումրու համայնքների ավագանու անդամներ, ինչպես նաև ՔՀԿ-ների ներկայացուցիչներ:

Ղեկավար կոմիտեի անդրանիկ նիստին ողջույնի խոսքով հանդես են եկել Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանը և Պիլայի համայնքապետ Պյոտր Գլովսկին:

Նիստին ներկայացվել է ԿԿԿ Դաշինք ծրագրի հակիրճ  նկարագրությունը, քննարկվել և հաստատվել է Ծրագրի  առաջին տարվա աշխատանքային պլանը և Ղեկավար կոմիտեի հաջորդ նիստերի ժամանակացույցը:

ԿԿԿ Դաշինք ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է նպաստել Վանաձոր և Գյումրի համայնքների տնտեսության արդյունավետ կառավարմանը՝ այդ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի, ծառայությունների որակի բարելավման միջոցով:

Ծրագիրն ունի հետևյալ բաղադրիչները․

Բաղադրիչ 1։  Բարելավել Վանաձոր և Գյումրի համայնքների կայուն համակառավարումը՝ քաղաքաշինական ոլորտին և համայնքային ծառայություններին առնչվող փաստաթղթերի մշակման կամ լրամշակման, դրանք ազգային  և ԵՄ չափորոշիչներին համահունչ դարձնելու միջոցով:

Այս բաղադրիչի շրջանակում կներդրվի աշխարհագրական տեղեկատվական համակարգ (GIS) Վանաձոր և Գյումրի համայնքներում քաղաքաշինական պլանավորումը բարելավելու նպատակով։

Բաղադրիչ 2։ Աջակցություն Վանաձոր և Գյումրի քաղաքներին ավելի մաքուր շրջակա միջավայր  ստեղծելու և բարելավված քաղաքային կառավարում ապահովելու գործում՝ ներդնելով  «կանաչ»  հանրային տրանսպորտի կիրառման և պլաստիկ թափոնների վերամշակման մշակույթ, համադրելով դրանք այդ նպատակներին ուղղված հանրային «կանաչ»  նախաձեռնությունների հետ։ 

Այս բաղադրիչի շրջանակում մասնավորապես 2022-2023թթ. ձեռք են բերվելու.

•      5-ական ավտոբուսներ էլեկտրական լիցքավորմամբ՝ Վանաձոր, Գյումրի համայնքների համար

•      Տոմսա-վավերացման էլեկտրոնային համակարգեր և լիցքավորման կայաններ

•      Նոր տեխնոլոգիաներով պլաստիկ աղբի վերամշակման 2 հոսքագիծ

•      Ընդհանուր աղբի և աղբի տեսակավորման աղբամաններ

•      Մամլիչներ

•      Ավլող մեքենաներ

Իրականացվելու է բնակչության և շահակիր բոլոր կողմերի վարքագծի փոփոխությանն ուղղված լայնածավալ  իրազեկման, կրթական և տեղեկատվական արշավներ, համայնքային 8 «կանաչ» նախաձեռնություններ՝ ուղղված հանրային տարածքների բարելավմանը՝ «տարածքակազմակերպման»  մասնակցային մեթոդի կրառմամբ և ջերմոցային գազերի ու ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու նպատակով։

Բաղադրիչ 3։ Վանաձորի և Գյումրու համայնքապետարանների  աշխատակազմերի կարողությունների բարելավում քաղաքային կայուն կառավարման, «կանաչ» տրանսպորտային համակարգի  և աղբի վերամշակման արդյունավետ տեխնոլոգիաների  կիրառման գործում՝  Լեհաստանի Պիլա համայնքի հետ փորձի փոխանակման, մասնագիտական դասընթացների և եվրպական առաջատար փորձին ծանոթանալու միջոցով։

 Փորձի փոխանակումն ու վերապատրաստումները ներառելու են.

·         Աշխարհագրական տեղեկատվական համակարգը (GIS)

·         Էլեկտրական լիցքավորմամբ հանրային տրանսպորտի կառավարումը

·         Տվյալ ոլորտներում իրավական և քաղաքականության փաստաթղթերի մշակումը

·         Աղբահանության կառավարման պլանավորումը

·         Աղբի վերամշակման արտադրամասի շահագործումը և կառավարումը։

 Փորձի փոխանակման մաս է կազմում «Քաղաքը՝ քաղաքին․ համատեղ ջանքեր՝ ուղղված քաղաքային կայուն համակառավարմանը» թեմայով տարածաշրջանային համաժողովի կազմակերպումը։ 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...