
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունն ամփոփում է 10-ամյա գործունեության արդյունքները
13.07.2021
Այս տարի ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությունն ամփոփում է գործունեության 10-ամյակը: ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս նախաձեռնությանը միացել են 28 համայնքներ՝ ստանձնելով կամավոր հանձնառություն նվազեցնել համայնքի տարածքում ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020 թ. առնվազն 20%-ով՝ համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների համեմատ: Համայնքների ավագանիները հաստատել են Դաշնագրի շրջանակներում մշակված՝ ձեր համայնքների Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ):
Համայնքներից շատերն արդեն միացել են Դաշնագրի նոր` ավելի հավակնոտ նպատակներ թիրախավորող փուլին` «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը:
Հայաստանի համայնքների միությունը շնորհակալություն է հայտնում Դաշնագրին անդամակցող համայնքներին համագործակցության, նախաձեռնողականության և հետևողականության համար և ակնկալում նորանոր ձեռքբերումներ էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում:
Նշենք՝ Հայաստանի համայնքների միությունը Ծրագրի գործընկեր կազմակերպությունն է:
Ծրագրի 10-ամյակի առիթով պատրաստվել է ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության տասնամյա գործունեության մասին պատմող տեղեկատվական բրյոշուր, որտեղ ներկայացված են Ծրագրի տասնամյա գործունեության արդյունքներն ու տարբեր երկրներում կատարված աշխատանքը:
Բրյոշուրին կարող եք ծանոթանալ այստեղ

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct