Երևանում անցկացվել է Միության խորհրդի նիստը, 5-ամյա ռազմավարության (2022-2026) և 2-ամյա գործողությունների պլանի մշակման աշխատաժողովը

Երևանում անցկացվել է Միության խորհրդի նիստը, 5-ամյա ռազմավարության (2022-2026) և 2-ամյա գործողությունների պլանի մշակման աշխատաժողովը

20.04.2022

Ապրիլի 20-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցել են ՀՀ համայնքների ղեկավարներ, տեղակալներ, համայնքների աշխատակազմերի ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են Միության Ընդհանուր ժողով հրավիրելու, CORLEAP-ում Հայաստանի համայնքների միության պատվիրակության փոխարինող անդամների թափուր տեղերը լրացնելու, ԵԽ Կոնգրեսում ՀՀ պատվիրակության կազմի թափուր տեղերը լրացնելու մասին հարցեր:

Խորհրդի նիստից հետո անցկացվել է Միության նոր՝ 5-ամյա ռազմավարության (2022-2026) և 2-ամյա գործողությունների պլանի մշակման աշխատաժողովը։ Մասնակցել են Եվրոպաի խորհրդի փորձագետներ Իեն Վիլսոնը (Անգլիա) և Արթան Րոջին (Ալբանիա), հայաստանյան փորձագետներ Իրինա Փահլևանյանը, Արմինե Թուխիկյանը և Միության աշխատակազմի ներկայացուցիչներ։

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն իր ելույթում նշել է՝ խոշորացման գործընթացից հետո անհրաժեշտություն էր առաջացել Միության կանոնադրական փոփոխությունների, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվել։ Նա առաջարկել է Միության ընդհանուր ժողովն անցկացնել մայիսի 24-ին, որի ընթացքում տեղի կունենան Միության նախագահի, վարչություն ընտրություններ, կընդունվի հնգամյա ռազմավարությունը։

Ընդհանուր ժողովին կհաջորդի տեղական ժողովրդավարության ֆորումը։ Խոսելով Միության ռազմավարության մասին՝ Էմին Երիցյանը նշել է․ «Միությունը՝ որպես կազմակերպություն ունի իր կարիքները, ռազմավարական նպատակները, թիրախները, բայց դրանք զուգակցվում են համայնքների այսօրվա կարիքների հետ։ Միությունը պետք է նպաստի դրանց իրականացմանը։ Այդ իմաստով համայնքների ռազմավարությունները և ընդհանրապես շահի գիտակցումը շատ կարևոր է։ Ռազմավարությունը, որը մշակվում է Միության կողմից, պիտի լինի Միության անդամների ներգրավմամբ, որպեսզի այն լինի բոլորի սեփականությունը։ Կարևոր է, որպեսզի մեր ռազմավարությունը նաև թիրախավորի նոր համայնքների  կարիքները»։

Էմին Երիցյանը Միության անդամներին է ներկայացրել ուկրաինական համայնքի ներկայացուցիչ Իրինա Շևչուկին՝ կարևորելով նաև ուկրաինական համայնքի հետ համագործակցության զարգացումը։

Փորձագետ Իեն Վիլսոնը, դիմելով համայնքների ներկայացուցիչներին, նշել է․ «Սա ձեր ռազմավարությունն է նաև, և դուք մեզ հետ պետք է աշխատեք այս ռազմավարության մշակման հարցում»։

Փորձագետ Արթան Րոջին փաստել է՝ քննարկում են Միության անկյունաքարային և հիմնարար փաստաթղթերից մեկը ու նշել․ «Սա լավ հնարավորություն է, որ ձեր համայնքի համար ռազմավարության մշակման հարցում կիրառեք նաև այս փորձառությունը»։

Փորձագետ Իրինա Փահլևանյանը ներկայացրել է Միության ռազմավարության և դրա թեմաների SWOT վերլուծություն: Միության անդամների հետ քննարկվել են Հայաստանի համայնքների միության՝ որպես կազմակերպության ուժեղ և թույլ կողմերը, հնչել են առաջարկներ և մատնանշվել լուծման հնարավոր ուղիներ։

 Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը ծրագրի ղեկավար Նունե Բալյանը ներկայացրել է ԵԽ-ի կողմից իրականացվող ծրագիրը, առաջնահերթություններն ու նպատակները։ Անդրադառնալով Միության ռազմավարության մշակման գործընթացին՝ նկատել է․ «Միության անդամ համայնքները պիտի վերահսկեն ռազմավարության իրականացման գործընթացը և նաև իրենք լինեն ռազմավարության իրականացնողները»։

Նշենք, որ Միության նոր՝ 5-ամյա ռազմավարության (2022-2026) և 2-ամյա գործողությունների պլանի մշակման աշխատաժողովը կշարունակվի նաև ապրիլի 21-ին։

 

 

 

 

 


NEWS

Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026
Tigran Avinyan participe à Tokyo à l’événement G-NETS / SusHi Tech Tokyo 2026

00:14

29 04 2026

Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

Réunion au sein de l’Inspection
Réunion au sein de l’Inspection

22:30

22 04 2026

Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

Réunion à la GIZ
Réunion à la GIZ

16:58

20 04 2026

Armen Harutyunyan, directeur exécutif de l’Union des communautés...

Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie
Le Congrès du Conseil de l’Europe examine l’application de la Charte européenne de l’autonomie locale en Arménie

23:58

09 04 2026

Une délégation du  Congrès des pouvoirs locaux et régionaux du...

Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée
Ouverture de la 50e Session Anniversaire du Congrès du CdE à Strasbourg : l'Arménie représentée par une délégation renouvelée

19:23

29 03 2026

Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...