ՀՀ համայնքների ներկայացուցիչներն ուսումնասիրել են Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի մշակման հարցում մոլդովական Կալարաշի քաղաքի փորձը

ՀՀ համայնքների ներկայացուցիչներն ուսումնասիրել են Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի մշակման հարցում մոլդովական Կալարաշի քաղաքի փորձը

29.06.2023

Հունիսի 26-30-ը «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո «Քաղաքից քաղաք» խորագրով Մոլդովա փորձի փոխանակման ուսուցողական այցի երկրորդ օրը Հայաստանի համայնքների պատվիրակությունն այցելել է մոլդովական Կալարաշի քաղաք և հանդիպել քաղաքապետի պաշտոնակատար պարոն Վլադիմիր Սուսարենկոյին և քաղաքապետարանի աշխատակիցներին։

Հայաստանյան պատվիրակության կազմում են Երևանի քաղաքապետարանի անձնակազմի Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, Ալավեդրի համայնքի ղեկավարի տեղակալ Արտուշ Աբելյանը, Մարտունի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի գլխավոր մասնագետ, տնտեսական զարգացման պատասխանատու Վարազդատ Մհերյանը, Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Արտուշ Ավագյան, Վանաձորի համայնքապետարանի  աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Մամիկոն Մխիթարյանը և ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետ Հայաստանում Արտեմ Խարազյանը։

Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունը ծանոթացել է Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի (ԿԷԶԳԾ) մշակման հարցում Կալարաշի քաղաքի փորձին՝ ներառյալ հիմնական ոլորտների նույնականացման գործընթացը, էներգիայի սպառման վերաբերյալ ելակետային տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը համայնքային և բնակելի հատվածներում, տրանսպորտի և փողոցների լուսավորության ոլորտներում:

Մեծ հետարքրքություն է առաջացրել քաղաքի փորձը ԿԷԶԳԾ-ի իրականացման մոնիտորինգի հարցում, որի արդյունքները հիմք են հանդիսացել մինչև 2030 թվականը գործողությունների նոր ծրագրի պատրաստման համար, որը ներառում է նաև կլիմայական ռիսկերի գնահատում և հարմարվողականության միջոցառումներ:

Քաղաքապետարանում կայացած հանդիպումից հետո պատվիրակությունն այցելել է DoReMiFa մանկապարտեզի նոր շենք, որը Մոլդովայի ամենանորարար նախագծերից է։ Ժամանակակից էներգախնայող տեխնոլոգիաների կիրառման արդյունքում (ջերմամեկուսացում, բնական լույսի առավելագույն օգտագործում, երկրաջերմային ջերմային պոմպերի վրա հիմնված ջեռուցման համակարգ՝ համակցված պելետներով աշխատող ջեռուցման կաթսայի հետ, էներգաարդյունավետ սարքավորումների օգտագործում, արևային ջրատաքացուցիչների և ՖՎ համակարգերի տեղադրում և այլն), շենքի էներգասպառումը ներկայումս չի գերազանցում տարեկան 15 կՎտժ մեկ քառակուսի մետրի համար։ Իրականացված միջոցառումների շնորհիվ շենքը ստացել է պասիվ շենքի կարգավիճակ։

Պատվիրակությունը ծանոթացել է նաև 2021 թվականին ԵՀ-ի «Քաղաքապետերի դաշնագիր՝ ցուցադրական նախագծեր» ծրագրի շրջանակներում քաղաքում տեղադրված խելացի փողոցային լուսավորության համակարգին: Ծրագրի իրականացման շնորհիվ քաղաքում լուսակետերի ավելի քան 30%-ը հագեցած է ժամանակակից լուսադիոդային լուսատուներով՝ հեռակառավարման և մթնեցման հնարավորությամբ, ինչը թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել էներգիայի սպառումը, այլև բարձրացնել ճանապարհների լուսավորության մակարդակը:

Հարմարվողական ծրագրերի իրականացման համատեքստում և ուղղահայաց աճեցման ժամանակակից տեխնոլոգիաների ու վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ ագրոբիզնեսի զարգացման օրինակին ծանոթանալու համատեքստում, ՀՀ համայնքների ներկայացուցիչներն այցելել են էկոլոգիապես մաքուր սննդի արտադրության ձեռնարկություն:

Ընկերությունն օգտագործում է հատուկ սպեկտրի լուսադիոդային լուսավորություն, որը նպաստում է բույսերի ակտիվ աճին՝ ֆիտո լուսավորություն: Բացի այդ, վերջնական արտադրանքը պահպանելու համար օգտագործվում է առանց ֆրեոն աշխատող սառնարանային համակարգեր: Քանի որ այս տեխնոլոգիան բավականին էներգատար է, ՖՎ վահանակները օգտագործվում են ծախսված էլեկտրաէներգիայի մասնակի (մոտ 40%) փոխհատուցման համար:

Կալարշիից հետո ՀՀ համայնքների ներկայացուցիչներն այցելել են Մոլդովայում Դաշնագրին անդամակցող ևս մեկ համայնք՝ Սիպոտենի քաղաքը՝ կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով։ ՄԱԶԾ-ի հետ համագործակցությամբ և Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում Պոժարնա գետի հունը մաքրվել է տիղմից:

Տիղմի նստվածքները փակել էին գետի հունում գտնվող աղբյուրների մուտքը և դրանով իսկ նպաստել գետի չորացմանը, որը գործնականում դադարել է գոյություն ունենալ մինչ մաքրումը:

Ծրագրի իրականացումից հետո վերականգնվել է ջրի բնական հոսքը և էկոհամակարգը։

Նշենք, որ ուսուցողական այցի հիմնական նպատակն է ամրապնդել համայնքների կարողությունները Դաշնագրի շրջանակներում կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերի մշակման գործում՝ ԱլԳ տարածաշրջանում գործընկերների փորձի ուսումնասիրության միջոցով:


NEWS

ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում
ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգի մասնակցությամբ հանդիպում՝ ՏԿԵ նախարարությունում

20:53

01 04 2024

Ապրիլի 1-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (ՏԿԵՆ) տեղի է...

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan
Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS) and Appointment of Energy Managers” was held in Yerevan

12:37

07 12 2023

Country-specific training on “Establishment of Municipal Energy Management System (EnMS)...

Violence against local and regional elected representatives: a threat to our democracies
Violence against local and regional elected representatives: a threat to our democracies

10:04

01 11 2023

An extremely unpleasant experience for those on the receiving end, verbal abuse and physical...

Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot
Elections to the Council of Elders of Yerevan: Congress welcomes successful efforts to ensure a well-administered and transparent ballot

13:26

30 10 2023

The Congress of Local and Regional Authorities of the Council of Europe adopted a  report...