
Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նախագահը ողջունում է Կոնգրեսի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությունը
14.10.2016
«Մենք միշտ կարևորել ենք Կոնգրեսի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությունը: Հանձնաժողովը սահմանադրական հարցերում Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինն է: Մեր աշխատանքի ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ապակենտրոնացման բարեփոխումների սահմանադրական հարթությանը»,-հայտարարեց Կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը 2016թ. հոկտեմբերի 14-ին կայացած Վենետիկի հանձնաժողովի նիստի ժամանակ: «Ահա թե ինչու անդամ երկրների ազգային իշխանությունների հետ ստորագրված գրեթե բոլոր ճանապարհային քարտեզները պարունակում են սահմանադրական փոփոխությունների և լրացումների վերաբերյալ դրույթներ և Վենետիկի հանձնաժողովի աշխատանքին հղումներ»,- նշեց նա: Պարոն Ֆրեկոնը նշեց նաև, որ Կոնգրեսի անդամները հոկտեմբերի նստաշրջանին կընդունեն բանաձևի նախագիծ, որի նպատակն է՝ խթանել Վենետիկի հանձնաժողովի կողմից վերջերս ընդունված Օրենքի գերակայության ստուգացանկը: Նա նաև նշեց, որ Կոնգրեսի 2017թ.-ի օրակարգը կներառի նաև զեկույցի նախագիծ՝ տեղական և ռեգիոնալ մակարդակում միգրանտների, փախստականների և տեղահանված անձանց քվեարկելու իրավունքի, ինչպես նաև Ֆինլանդիայում տեղական ընտրությունների դիտորդական առաքելության և մոնիթորինգային 11 այցերի մասին:

00:14
29 04 2026
Le maire d’Erevan et président de l’Union des communautés...

22:30
22 04 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...


23:58
09 04 2026
Une délégation du Congrès des pouvoirs locaux et régionaux du...

22:04
09 04 2026
Armen Galjyan, chef de la délégation arménienne au Congrès des...

19:23
29 03 2026
Du 31 mars au 2 avril, Strasbourg accueillera la 50e session anniversaire du Congrès des...
22
Nov
26
Oct
25
Oct