Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նախագահը ողջունում է Կոնգրեսի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությունը

Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի նախագահը ողջունում է Կոնգրեսի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությունը

14.10.2016

«Մենք միշտ կարևորել ենք Կոնգրեսի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությունը: Հանձնաժողովը սահմանադրական հարցերում Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինն է: Մեր աշխատանքի ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել  Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ապակենտրոնացման բարեփոխումների սահմանադրական հարթությանը»,-հայտարարեց Կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը  2016թ. հոկտեմբերի 14-ին կայացած Վենետիկի հանձնաժողովի նիստի ժամանակ: 

«Մենք միշտ կարևորել ենք Կոնգրեսի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությունը: Հանձնաժողովը սահմանադրական հարցերում Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմինն է: Մեր աշխատանքի ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել  Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ապակենտրոնացման բարեփոխումների սահմանադրական հարթությանը»,-հայտարարեց Կոնգրեսի նախագահ Ժան-Կլոդ Ֆրեկոնը  2016թ. հոկտեմբերի 14-ին կայացած Վենետիկի հանձնաժողովի նիստի ժամանակ: «Ահա թե ինչու անդամ երկրների ազգային իշխանությունների հետ ստորագրված գրեթե բոլոր ճանապարհային քարտեզները պարունակում են սահմանադրական փոփոխությունների և լրացումների վերաբերյալ դրույթներ և Վենետիկի հանձնաժողովի աշխատանքին հղումներ»,- նշեց նա: Պարոն Ֆրեկոնը նշեց նաև, որ Կոնգրեսի անդամները հոկտեմբերի նստաշրջանին կընդունեն բանաձևի նախագիծ, որի նպատակն է՝ խթանել Վենետիկի հանձնաժողովի կողմից վերջերս ընդունված Օրենքի գերակայության ստուգացանկը: Նա նաև նշեց, որ Կոնգրեսի 2017թ.-ի օրակարգը կներառի նաև զեկույցի նախագիծ՝ տեղական և ռեգիոնալ մակարդակում միգրանտների, փախստականների և տեղահանված անձանց քվեարկելու իրավունքի, ինչպես նաև Ֆինլանդիայում տեղական ընտրությունների դիտորդական առաքելության և մոնիթորինգային 11 այցերի մասին:


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում
Հայաստանի համայնքների միության տնօրենի և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրենի հանդիպում

14:57

22 07 2026

Հայաստանի համայնքների միության տնօրեն Արմեն Հարությունյանը հանդիպել է Հայաստանի վերականգնվող...

Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին
Արմեն Գալջյանը մասնակցել է Կոնգրեսի Մոնիթորինգի հանձնաժողովի նիստին

17:53

08 07 2026

Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության...

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին
Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրենը մասնակցել է «Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդում» խորագրով համաժողովին

16:30

18 06 2026

Հայաստանի համայնքների միության գլխավոր տնօրեն Արմեն Հարությունյանը Դիլիջանում մասնակցել է...

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին

10:07

18 06 2026

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը հունիսի 22-26-ը կմասնակցի Մարոկոյի Տանժեր...