
«Քաղաքացիների համար կայուն զարգացման ապահովման հարցում կենսական է տեղական իշխանությունների դերակատարությունը». Ապոստոլոս Ցիցիկոստաս
14.12.2021
Դեկտեմբերի 14-ին անցկացվում է ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի (CORLEAP) 10-րդ տարեկան ժողովը՝ հիբրիդային եղանակով:
Տարեկան ժողովի առցանց մասնակցում է նաև Հայաստանի համայնքների միության նախագահ, CORLEAP Բյուրոյի անդամ Էմին Երիցյանը:
Տարեկան ժողովի մասնակիցներն իրենց ելույթներում կարևորեցին թարմացված արևելյան գործընկերության ձևավորման հարցում տեղական և տարածքային իշշխանությունների դերակատարությունը:
CORLEAP համանախագահ Եվրոպական միության Ռեգիոնների կոմիտեի նախագահ Ապոստոլոս Ցիցիկոստասն իր ողջույնի խոսքում հայտարարեց՝ այս հավաքը կարևոր հնարավորություն է ոչ միայն քննարկել տեղական և տարածքային իշխանությունների հանձնառությունները արևելյան գործընկերության շրջանակներում, այլև ընդգծելու ավելի սերտ տեղական և տարածքային համագործակցության անհրաժեշտությունը. «Մեր նպատակն է Արևելյան գործընկերության շրջանակներում մեր՝ որպես տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնֆերանսի ձայնը դարձնել լսելի: Մենք կարիք ունենք ավելի սոլիդ և թարմացված արևելյան գործընկերության, որը կպաշտպանի քաղաքացիներին համավարակից, այլ մարտահրավերներից, կդիմակայի սոցիալական և տնտեսական մարտահրավերներին: Մենք նպատակադրված ենք կայուն զարգացում ապահովել քաղաքիցներին, իսկ այս հարցում կենսական է տեղական իշխանությունների դերակատարությունը»:

12:29
27 05 2026
Le 27 mai, un atelier organisé dans le cadre du programme « Développement...

01:09
22 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’Association des Communes...

17:34
20 05 2026
La délégation arménienne participe à la conférence de haut...

23:31
18 05 2026
Le directeur exécutif de l’Union des communautés d’Arménie,...

12:42
14 05 2026
Le directeur exécutif de l’ Union des communautés d’Arménie ,...

15:00
12 05 2026
Armen Harutyunyan, directeur général de l’ Union des communautés...
22
Nov
26
Oct
25
Oct